|
Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել ադրբեջանական զինուժի տեղաշարժերի և կենտրոնացումների մասին: Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մեծաքանակ կենդանի ուժ և զինտեխնիկա է մոտեցվել Արցախի սահմաններին և ադրբեջանական ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել, թե իբր Արցախի զինված ուժերն ամրաշինական աշխատանքներ են իրականացնում: |