Այսօր զոհված Վաչագանը 8 ամսվա ծառայող էր

Բանակ mediaarm 2023-09-02 01:05:00 19713
img6827_ww6vQ.jpeg

Այսօր Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով զոհված Վաչագան Վարդանյանը Շիրակի մարզի Լանջիկ համայնքից էր։ 8 ամիս առաջ էր մեկնել պարտադիր զինվորական ծառայության։

«Համեստ ու խելացի տղա էր։ Մասնակցում էր հասարակական աշխատանքներին, ամենուր ակտիվություն էր ցուցաբերում, միայն լավն են լսել իր մասին»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Լանջիկի վարչական ղեկավար Գևորգ Աբաջյանը։

Նա ընտանիքի ավագ զավակն էր, ուներ փոքր քույր ու եղբայր։ Եղբայրը սովորում է 12–րդ դասարանում ու այսօր` եղբոր մահվան լուրը իմանալուց ժամեր առաջ, հենց ինքն է հնչեցրել դպրոցի առաջին զանգը։

«Ներքին ձայնս այսօր կարծես ասեր, որ իրեն տամ զանգը, չգիտեմ ինչի... Հետո իմացանք այս բոթը, որից հետո ամբողջ գյուղով շոկի մեջ ենք»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Լանջիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Ծովիկ Հովհաննիսյանը։

Տիկին Հովհաննիսյանը հուզմունքով է հիշում է` ծառայության մեկնելուց առաջ Վաչագանի խոսքերը. «Գնում եմ պարտքս կատարեմ, երկիրը ունի մեր կարիքը»։

Վաչագանի հայրը հիմնականում արտագնա աշխատանքի է մեկնում ՌԴ, վերջին մեկ տարին աշխատում է Երևանում։ Մայրը տնային տնտեսուհի է։ Երկուսն էլ լուրջ առողջական խնդիրներ ունեն, դրա համար Վաչագանը շատ բան իր վրա էր վերցրել։

«Աշխատող տղա էր, ծնողին օգնում էր ամեն ինչով»,– ասաց տնօրենը։

Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը կիրառել է նաև ականանետեր և անօդաչու սարքեր: Հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ