Առեղծվածային ու արտակարգ դեպք Երևանում

Իրադարձային mediaarm 2023-06-05 10:12:00 558
7e35f6d0-9a7e-4159-b98a-562c393903e6_z3te6.jpeg

Այսօր՝ հունիսի 5-ին, առեղծվածային ու արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Վաղ առավոտյան քաղաքացիները, գալով ժողովրդին հայտնի Վարդավառի այգի, այնտեղ դեռ խորհրդային տարիներից եղած «Թոխմախ գյոլ»-ում հայտնաբերել են մեծ քանակով սատկած և ջրի ափին հայտնված ձկներ։  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են միայն ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, ովքեր լճի ողջ տարածքը վերցրել են իրենց հսկողության տակ, քանի որ կան քաղաքացիներ, այդ թվում՝ երեխաներ, ովքեր ձկներ են դուրս բերում լճից և տանում, սակայն չիմանալով, որ հնարավոր է՝ այդ ձկները թունավորված լինեն։ 

Խնդրի մասին տեղյակ են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը, Երևանի քաղաքապետարանը, Շրջակա միջավայրի նախարարությունը և համապատասխան փորձաքրեագիտական կենտրոնը։ 

Այս պահին ոստիկանները սպասում են, մինչև կժամանեն նշված գերատեսչությունների մասնագետները։ 

Թե ինչ հանգամանքներոմ են ձկները սատկել, իսկ մեծ մասը դուրս եկել ջրի երես, մնում է առեղծված։ 

Տեղում նաև մի քաղաքացիներ, ովքեր երկար տարիներ զբաղվել են ձկնորսությամբ, 2 վարկած էին առաջ քաշում․ կա՛մ թթվածնի պակասն է, կա՛մ թունաքիմիկատներ են լցրել լճի մեջ։ 

Ըստ «Էկո-մեդիայի» համահիմնադիր Նարինե Կիրակոսյանի. ««Թոխմախի գյոլ», կամ Արգիշտիի լճի երեսին, աներեւակայելի քանակությամբ ձկների հայտնվելը, դրանց մի մասի սատկելու պատճառը կարող է լինել հիմնականում թթվածնի պակասության պատճառով։ Ենթադրելի է, որ ինչ-որ մեկը ինչ-որ ժամանակ լիճ է բաց թողել մանրաձուկ։ Հիմնականում պնդաճակատ, այլ կերպ ասած толстолобик տեսակի ձուկ։ Ձուկը արագ մեծացող տեսակ է և ըստ հավանականության ջուրը այդ քանակի արդեն մեծացած ձկան համար համ քիչ է դարձել, համ պղտոր, կեղտոտ, ձուկն էլ թթվածնի պակասի առաջ է կանգնել, սկսվել է անկման պրոցեսը։ 

Լիճը Երևանի ամենահին արհեստական ջրավազանն է, այն   կառուցվել է մեր թվարկությունից առաջ VIII դարում Արգիշտի արքայի  կողմից և կոչվել Արգիշտի ծով։ Այն կառուցել է Էրեբունի  բերդաքաղաքը Հրազդան գետից հոսող և այստեղ կուտակվող ջրով ապահովելու համար։  Շուրջ երեքհազարամյա պատմություն ունեցող այս լիճը չի փոխվել իր չափսերով և գրեթե նույնությամբ պահպանվել է մինչև օրերս։

Եվ ձկների հայտնվելը այս լճում, այն էլ այդ քանակությամբ և այդ տեսակների կարող էր լինել միայն ինչ-որ մեկի կողմից, ով որոշել է լիճը դարձնել ձկնաբուծարան։ Հնարավոր է, դա դիտավորյալ չի արվել։ Չի բացառվում, որ Հրազդանի վրա ձկնաբուծարան է եղել և ձուկը «փախել է»: Ամեն դեպքում ձկներին փրկելու համար, պետք է մի մասին լճից հանել, մնացածի համար էլ ջուր ավելացնել, որ թթվածնի բալանսը լճում կարգավորվի։ Նաև քիմիական անալիզի է պետք անցկացնել ջրի որակի, որ բացառվի թունավոր նյութերի, այդ թվում ծանր մետաղների առկայությունը լճի ջրում և ձկան մեջ»: 

Կիրակոսյանը հավելեց, որ ավելի ստույգ երևույթը կուսումնասիրեն և եզրակացություն կարտահայտեն ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի ձկնաբանները։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ