Արմավիրի մարզում աները կրակոցով սպանել է 31-ամյա փեսային

Իրադարձային mediaarm 2023-02-28 21:04:00 276
d2aa074a-c198-491f-9ccb-ee8081e74a82_c8Za9.jpeg

Այսօր՝ փետրվարի 28-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: 

Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրառատ գյուղի Թումանյան փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն գյուղ են ժամանում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արամավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանը: 

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը ժամանել են նաև Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանը և Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Արամ Դոլինյանը: 

Ժամանելով նշված գյուղ՝ Թումանյան փողոցի 20 տան մոտ ոստիկանները հայտնաբերում են Opel մակնիշի ավտոմեքենա, որի աջ կողմում՝ գետնին, հայտնաբերում են հրազենային վնասվածքներով տղամարդու դի:

Ոստիկանները ու քննիչները պարզում են, որ սպանվածը նույն գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Մ.-ն է, ու մինչ ոստիկանները ու քննիչները սպասում էին դատաբժշկի ժամանմանը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կ. Հակոբյանն ու Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Ա. Բդոյանը մի քանի գյուղացիների հետ զրույցում պարզում են ենթադրյալ սպանություն կատարողի ինքնությունը, ով Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Արմեն Խանոյանն է: 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի գյուղացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Սպանվածը գյուղում ամենահարգված երիտասարդներից էր, իր ընտանիքին նվիրված: Իմացանք, որ աները՝ ով Զովունիում է ապրում, տաքսով եկել է գյուղ ու որսորդական հրացանով կրակել փեսուն սպանել: Էդ աները կոչեցյալը պիտի մատաղ անի, որ Էջմիածնի ոստիկանները շուտ դրա թաքնվելու տեղը իմացան ու բռնեցին, եթե մենք հայտնաբերեինք ավելի դաժան ձևի սպանելու էինք նրան ու հետո մեզ մեղադրելու էին վենդետայի մեջ: Իմացանք որ ոստիկանները բռնել են ղամիշների միջից ու զենքը նաև լիցքավորված է եղել երկու փամփուշտով: Էտի հաստատ գործի կդներ այդ փամփուշտները կկրակեր իրեն վնասազերծողների վրա, մենակ թե գյուղից շուտ կարողանար փախներ»: 

Դեպքի վայրում հայտնաբերվել է արնանման հետքեր, արնանման պարագաներ որպես տաքսի շահագործվող Opel-ի մեջ, արյունոտված բահ, իսկ ղամիշների մոտ հայտնաբերվել է հանցագործության գործիք հրազենը և բջջային հեռախոսը, որի վրա կա արնանման հետքեր: 

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Քննիչի որոշմամբ Ա. Խանոյանը ձերբակալվել է: 

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ոստիկանններին հաջողվեց կարճ ժամանակում գյուղում իրավիճակը վերցնել իր վերահսկողության տակ, ինչի շնորհիվ կանխվեց վենդետան: Opel-ը քննիչի հանձնարարականով տեղափոխվեց Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ