Ինչպես Գյումրիում երկու երիտասարդ պարեկներ փրկեցին շնչահեղձ լինող նորածնին

Իրադարձային mediaarm 2023-01-10 23:38:00 13983
a69197ca-c4d0-4e41-9d3e-dab95f2201b2_WaWQF.jpeg

Aravot.am-ը գրում է․ Հունվարի 5-ին հուզիչ մի դեպք է տեղի ունեցել Գյումրիում․ Ղարիբջանյան խճուղում ծառայություն իրականացնող երկու երիտասարդներ՝ Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի կրտսեր պարեկ, սերժանտ Գուրգեն Մանուկյանն ու լեյտենանտ Մարտին Գրիգորյանը, տեսնելով ճանապարհին ավտոմեքենան կանգնեցրած ու խուճապի մատնված, անօգնական երիտասարդ ամուսինների, մոտեցել են՝ հետաքրքրվելով, թե ինչ է պատահել։ 

Պարեկները նկատել են նրանց գրկում շնչահեղձ լինող նորածնին։

Վերջիններս գրկելով երեխային՝ պարեկային ծառայության մեքենայով մեծ արագությամբ հասցրել են «Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ և հաջողվել է փրկել նորածնի կյանքը։ 

Այս մասին Aravot.am-ին պատմեց Գուրգեն Մանուկյանը՝ փոխանցելով նաև երեխային հիվանդանոց տեղափոխելու ընթացքում ունեցած իր ծանր հոգեապրումները։ 

«Մենք պարեկային ծառայություն ենք իրականացնում Ղարիբջանյան խճուղիում, ավտոմեքենա էր կանգնած, բարձր, արտասովոր ձայներ լսեցինք, անմիջապես մոտեցանք, տեսնեինք՝ ինչ էր պատահել։ Տեսանք ծնողների՝ շփոթված, խառնված, երեխային մոլորված գրկել էին, օրորում էին, չգիտեին՝ ինչ է կատարվում, փոքրիկը շնչահեղձ էր լինում։

Գրկեցի երեխայի, նստեցինք մեր ավտոմեքենան, ընթացքում կապ տվեցինք մեր ծառայակիցներին, որ ճանապարհները փակեն՝ երեխային կարողանանք առանց խոչընդոտների, վայրկյան առաջ հասցնել հիվանդանոց։ 

Երեխան ցնցումների մեջ էր, կապտած, շատ վատ էր, մենք էլ էինք շփոթված, բայց պիտի փրկեինք երեխայի կյանքը։ Մի կերպ տեղ հասցրեցինք, ծնողները հաստատ չէին կարողանա այդքան արագ տեղ հասցնել, հատկապես, երբ շատ վատ վիճակում էին։ Երեխային թթվածին տվեցին, կաթիլային միացրեցին, երբ չբացեց աչքերը, չգիտեի՝ հուզմունքից ինչ անեի։ 

Ծնողները բնականաբար մեզանից ուշ հասան, չեք պատկերացնի նրանց ուրախությունը, ինչքան երախտապարտ էին, որ երեխան փրկվեց։ Հետո իմացանք, որ այդ մի երեխան ունեին,  երկար տարիներ երեխա չեն ունեցել։ Երեխան 20 օրական էր։ Երբ մտանք հիվանդանոց, բոլորը զարմացած մեզ էին նայում, թե մենք ի՞նչ գործ ունենք այնտեղ։ 

Այդուհանդերձ հասկացան, որ անկարգ վարորդներին տուգանելուց բացի պարեկները նաև մարդկային կյանքներ ենք փրկում»,- ասաց Գուրգեն Մանուկյանը։ 

21-ամյա Գուրգեն Մանուկյանը, որը մասնակցել է 44-օրյա պատերազմի, ասում է՝ պարեկները նաև հոգեբանական աջակցություն են ցուցաբերում մարդկանց, ճիշտ ուղղություն ցույց տալիս։ «Ոմանք ընդունում են մեր խորհուրդները, ոմանք՝ դեռ չէ, մարդկանց մոտ դեռ կարծիքը չի փոխվել, նրանք դեռ հին կարծրատիպով են շարժվում։ 

Մեր ծառայությունը նոր է ստեղծվել՝ 9 ամիս, դեռ ժամանակ կա, որ ապացուցենք մենք ուրիշ ենք, նորաստեղծ կառույց ենք, եկել ենք բարեփոխումների համար։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրկայքում

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ