«Ինչ է կատարվում մեր երկրում, մեր երկրի հետ և ինչու է կատարվում այդ ամենը և որոնք են այս կետից հետագա ընթացքի հնարավոր սցենարներն ու այլընտրանքները:
Առանցքային գործոնը այն ռազմավարությունն է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը դրել է իր աշխատանքային սեղանին:
Դա իրական Հայաստանի ռազմավարությունն է»,- իր ուղերձում նշեց վարչապետ Փաշինյանը` հիշեցնելով, որ այսօր սահմանապահներն ստանձնել են պետական սահմանի պահպանությունը: