Այսօր՝ հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, «Նոյ Լենդ» հանգստյան գոտու հարևանությամբ բախվել են 2 մադատար ГАЗель և Lexus GX մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 11 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը «Սևան» բժշական կենտրոն, մի մասը՝ «Գավառ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկներն ու օպերատիվորեն ժամանած «Սևան» և «Գավառ» բժշկական կենտրոնների շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր մինչև հիվանդանոցներ տեղափոխելը՝ վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Վթարի փաստով՝ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ շ
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարված ГАЗель-ներից մեկը Մարտունու, մյուսը Վարդենիսի երթուղիները սպասարկող ГАЗель-ներն են։