Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում Ֆրանսիայի հրապարակում բախվել են Երևանի բնակիչ 27-ամյա Կարեն Ա․-ի վարած Nissan մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Գոռ Մ.-ի վարած VAZ 217010 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս ուղևոր՝ Երևանի բնակիչ 27-ամյա Նարե Դ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։