Այսօր՝ մայիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։40-ի սահմաններում Մելիք-Ադամյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում բախվել են Ռոբերտ Եգորյանի վարած Mercedes մակնիշի և Սամվել Հակոբյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները և տեղում կատարել հերթապահություն։
Վթարի փաստով՝ ՊԾ Երևան քաղաքի գնդում նյութեր են նախապատրաստվում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Հակոբյանի ավտոմեքենան եղել է կայանված, երբ Ռ․ Եգորյանը Mercedes-ով բախվել է նրա ավտոմեքենային։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է՝ Ռ․ Եգորյանը եղել է ոչ սթափ (խմած)։