Այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Ազատության պողոտա - Բաբայան փողոցի խաչմերուկում բախվել են Հակոբ Ֆարմանյանի վարած BMW մակնիշի և Իրինա Մեսրոպյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգու, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանի շտապօգնության բժշիկների մի քանի բրիգադի բժիշկներ, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, կատարել հովացման աշխատանքներ և տեղում իրականացրել հերթապահություն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։