Երեկ՝ մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 16:00-ի սահմաններում Աթենքի փողոցում՝ «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ, բախվել են 32-ամյա Երվանդ Հովհաննիսյանի վարած Toyota Camry մակնիշի և 31-ամյա Արթուր Դաշյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան
Բախման հետևանքով BMW-ի առջևի անվահեծանը կոտրվել է:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում նյութեր են նախապատրաստվում: