Այսօր՝ մարտի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Գառնի-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում, Հացավան գյուղի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 21-ամյա Նարեկ Հովհաննիսյանի վարած Opel մակնիշի և 51-ամյա Մարկոս Ղարիբյանին պատկանող VAZ 2121 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 41-ամյա Զոյա Հայրապետյանն ու 10-ամյա Վահան Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Իսկ Niva-ի ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Սարո Մովսիսյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Ոսոտիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Niva-ի վարորդի ինքնությունը։