Երեկ՝ մայիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Եղվարդ - Նոր Հաճն ավտոճանապարհին բախվել են Volkswagen Vento և բեռնատար Ford Transit մակնիշի ավտոմեքնաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վթարի փաստով՝ Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակում նյութեր են նախապատրաստվում։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բեռնատարը պատկանում է «Հոլանդական վարդեր» ընկերությանը։ Եվ վթարն էլ տեղի է ունեցել նշված ընկերության ջերմոցային տնտեսության մոտ։