Խոշոր ավտովթար Շիրակի մարզում

Իրադարձային mediaarm 2023-08-25 21:13:00 441
img6583_6vxZS.jpeg

Երբ Երևանի-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի վարչական տարածքում մահվան ելքով ողբերգական (12 մարդու կյանք խլած) ավտովթարը տեղի էր ունեցել, դրանից հետո ՀՀ Տարածքային կառվարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պատասխանատու մարմինների ղեկավարների հետ այցելել է դեպքի վայր, տեղում ուսումնասիրել խնդիրը և տվել հանձնարարականներ այդ թվում՝ որպեսզի ճանապարհը կարգավորվի երթևեկության նշաններով:

Չգիտես ինչու, որոշ պաշտոնյա հայերի մոտ ավանդույթ է ձևավորվել, որ նման դեպքերից հետո նոր իրենց «ուղեղներին զոռ տան» ու կատարեն այդ աշխատանքները: Երևան-Գյումրի ավտոճանապարի Ախուրյանի վարչական տարածքում «Մերձմոսկովյան ԲԲԸ»-ի ճանապարհաշինարարները իրենց աշխատանքը կատարում են, սակայն տնօրեն Արամ Ադամյանը կարծես «ուխտի ականջում քնած լինի», կամ ջայլամի կեցվացք է ընդունել, ինչի պատճառով էլ միայն երեկ, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 111-րդ կմ հատվածում 5 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:25-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Ռազմիկ Բ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով նշված հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե քարերին և մոտ 50 մ առաջ ընթանալով կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում:

Վթարի հետևանքով Ռազմիկ Գ.-ն բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց: Բարեբախտաբար նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վթարի պատճառներից մեկը կամուրջը վերանորոգող կազմակերպության փնթի աշխատանքի արդյունքն է, քանի որ բացակայում են լուսային փարոսիկները, հատուկ ժապավենները, նախազգուշացնող նշանները, ինչի հետևանքով էլ միայն այսօր 5 ավտովթար է տեղի ունեցել, ու եթե կամուրջը վերանորոգող կազմակերպության պաշտոնյանները մի քիչ մարդկային մոտեցում ցուցաբերեին և այդ ամենը տեղադրեին, ապա վարորդները կտեսնեին, և վթարները տեղի չէր ունենա:

Հետո էլ ասում են, թե վարորդները մեղավոր են: Այս պարագայում հիմնական մեղավորը կամուրջը վերանորոգող ընկերությունն է և մատնացույց էին անում դեպքի վայր Lexus-ով ժամանած տղամարդուն, ով այդ կազմակերպության պատասխանատուն է, ու նա գլխիկոր հետևում էր, թե ինչպես են տուժած վարորդն ու իր ընկերները պարեկների ու քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկի միջոցով ավտոմեքենան դուրս բերում ձորից: 

Քաղաքակիրթ երկրներում նման աշխատաոճ դրսևորելու համար կառավարությունը անարգանքի սյունին կգամեր պատասխանատուներին, վարորդն էլ նրանցից փոխհատուցում կստանար, մինչդեռ մեզ մոտ առաջնորոդվում են «եղունգ ունես գլուխդ քորի» սկզբունքով:

Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության  Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, իսկ քննիչ Մուքոյանն էլ դեռ ամբողջական քննություն չկատարած Mercedes-ի վարորդին մեղադրում է, թե նշանները տեղադրված են եղել, խփել ու կոտրել է: Մինչդեռ կադրերն ապացուցում են, որ նշանները բերել են վթարներից հետո և չեն հասցրել տեղադրել, իսկ քննիչ Մուքոյանն էլ գուցե հետագայում որպես մրցանակ ստանա «Շեռլո քոմսի» մեդալ:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ