Երեկ՝ մայիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 35-ամյա Ժորա Բ.-ին, իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի ավտոմեքենայով, Գորիս - Կապան ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով դեպի ճանապարհի աջակողմյան հատված՝ հայտնվել ձորում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ժորա Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի քննիչ Մկրտչյանի որոշմամբ նախաձեռնվել է վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան հատուկ տեխնիկայով դուրս է բերվել ձորից և տեղափոխվել ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: