Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։15-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի վրա բախվել են 31-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանի վարած BMW մակնիշի, 29-ամյա Անդրանիկ Պետրոսյանի վարած Kia Sorento մակնիշի, 22-ամյա Արման Մելքոնյանի վարած BMW մակնիշի, 40-ամյա Գագիկ Գաբրիելյանի վարած Opel Astra մակնիշի և 49-ամյա Գեղամ Դավթյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ա․ Հովհաննիսյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։