Այսօր՝ հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:50-ի սահմաններում Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենան՝ Գևորգ Չաուշի փողոցում՝ ժողովրդին հայտնի «Կվարտալի կալցավո»-ի հարևանությամբ, բախվել է վերամբարձ կռունկին, առաջ ընթացել և մխրճվել մեկ այլ՝ կայանված վիճակում գտնվող, վերամբարձ կռունկի մեջ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 10 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներն ու թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին:
Բժիշկները, բոլոր վիրավորներին, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, վիրավորների և վերամբարձ կռունկների սեփականատերերի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով Mercedes Sprinter-ը որը վերածվել է մետաղի ջարդոնի պատկանում է ընկերություններից մեկին, և բոլոր վիրավորները նշված ընկերության աշխատակիցներն են: