Երեկ՝ հունվարի 19-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 23։00-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ «Գինետուն» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են «Toyota Camry», «Nissan Altima», «Opel Astra», «Lada Priora», «Suzuki» և «Toyota RAV-4» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ավանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանիչ 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենաներից Nissan-ը, Lada-ն և Suzuki-ն եղել են կայանված ու բախման հետևանքով կայանված ավտոմեքենաներից մեկն էլ կոտրել է հարևանությամբ գտնվող սննդի կետի ապակին։