ԿԳՄՍ նախարարը նոր հրաման ստորագրեց

Իրադարձային mediaarm 2023-09-06 15:31:00 141
img6989_5-eqv.jpeg

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Երկարօրյա ուսուցումը կազմակերպվելու է երկարօրյա խմբերում, որոնք ստեղծվելու են՝

  • Ծնողների դիմումի հիման վրա (վճարովի սկզբունքով), որոնք միտված են սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքներում ընտանիքին համակողմանի օգնություն ցուցաբերելու, դասապատրաստումներին աջակցելու, ինքնուրույն սովորելու կարողությունները զարգացնելու նպատակով: Սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների համար երկարօրյա խմբում ծառայությունների մատուցումը կարող է կազմակերպվել անվճար:
  • Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման շրջանակում 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում ցածր առաջադիմություն ունեցողներին կրթական աջակցություն տրամադրելու նպատակով:

2023-2024 ուստարվանից հանրապետության բոլոր դպրոցներում Հանրակրթության պետական չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ հանվել է բացասական գնահատականը, և ցածր առաջադիմությունը չի կարող հիմք հանդիսանալ ուսումնառությունը կրկնելու համար: Նոր կարգի համաձայն՝ ցածր առաջադիմություն ունեցող սովորողների ծրագրային բացը, ըստ անհրաժեշտության, կլրացվի երկարօրյա պարապմունքների միջոցով:

Ուսումնառության ցածր արդյունքներ ունեցող սովորողների համար ծրագրային նյութի յուրացման ապահովման նպատակով հաստատություններին տրվելու է անհրաժեշտ ֆինանսավորում. որևէ վճար ծնողի կողմից չի լինելու: 

Ծնողների դիմումի հիման վրա կազմակերպվող երկարօրյա խմբերը ձևավորվում են ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակում՝ մինչև սեպտեմբերի 10-ը, երկրորդ կիսամյակում՝ մինչև հունվարի 15-ը, և համալրվում են ուսումնական տարվա ընթացքում՝ ըստ անհրաժեշտության:

Ուսումնառության ցածր արդյունքներ արձանագրած սովորողներին ուսումնառության արդյունքները բարելավելու համար երկարօրյա խմբերը ձևավորվում են ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակում՝ սկսած հոկտեմբերի 1-ից, երկրորդ կիսամյակում՝ սկսած փետրվարի 1-ից, համալրվում են ուսումնական տարվա ընթացքում՝ ըստ անհրաժեշտության: Սովորողի երկարօրյա պարապմունքները դադարեցվում են ուսումնական պլանով սահմանված առարկայի դասավանդման ժամանակ առաջադիմության դրական արդյունք արձանագրելու դեպքում:

Հաստատության 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում սովորողի ուսումնառության ցածր արդյունքների դեպքում առարկայական ծրագրի յուրացումն ապահովելու նպատակով Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի տվյալների հիման վրա տվյալ առարկան դասավանդող ուսուցիչը կամ սովորողի դասղեկը երկարօրյա ուսուցում կազմակերպելու համար դիմում է տնօրենին՝

  • այն դասարաններում, որտեղ չի իրականացվում միավորային գնահատում, սովորողների կողմից որևէ առարկայից առաջադիմության բնութագրող գնահատման միջոցով արձանագրված ցածր արդյունքներ ունենալու,
  • այն դասարաններում, որտեղ իրականացվում է միավորային գնահատում, սովորողների կողմից որևէ առարկայից 2 անգամ անընդմեջ 1-3 գնահատական ստանալու դեպքերում:

Ուսումնառության ցածր արդյունքներ արձանագրած սովորողներին կրթական աջակցություն տրամադրելու նպատակով երկարօրյա խումբը կարող է ձևավորվել նույն առարկայական ծրագիրն ուսումնասիրող դասարանների սովորողներից (մեկից ավելի դասարանների առկայության դեպքում):

Երկարօրյա պարապմունքները կարող են իրականացվել կրթական 1-ին աստիճանում (տարրական)՝ շաբաթական առավելագույնը 2 ժամ, կրթության 2-րդ աստիճանում  (հիմնական)՝ շաբաթական առավելագույնը 3 ժամ:

Երկարօրյա խմբի պարապմունքներն անցկացնում է համապատասխան ուսումնական առարկան դասավանդող՝ տվյալ հաստատության որևէ ուսուցիչ:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ