Կին ու երեխա՝ այդ թվում երկու ամսական փոքրիկ, 26 ժամ անտառներում են եղել, էնտեղ գիշերել, մի երիտասարդ էլ վախից մահացել է ճանապարհին․ Նոր Ղազանչիի գյուղապետ

Իրադարձային mediaarm 2024-01-25 11:42:00 2391
arcax_FvvNl.jpg

«Սեպտեմբերի 19-ին, երբ մեր դիրքերի վրա հարձակումը սկսել են, մի 40 րոպե անց արդեն գյուղի վրա էին կրակում։ Տեղ չի մնացել, որ չգնդակոծեն։ Դպրոցի շենքի, գյուղապետարանի, հուշարձանի, տների ուղղությամբ թե ոնց էին խփում, հնարավոր չի նկարագրել։ Մենակ մեր տան վրա 10 անգամ խփել են»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ադրբեջանական հարձակման առաջին ժամերի մասին պատմում է Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի համայնքի ղեկավար Ռուսլան Առստամյանը։

Նոր Ղազանչին երեք կողմերից շրջապատված էր ադրբեջանական դիրքերով։ Այդ իրավիճակը 2020թ․ պատերազմի հետևանքով էր ստեղծվել, երբ ահաբեկչական Ադրբեջան պետությունն օկուպացրել է Արցախի Հանրապետության տարածքի զգալի մասը։

Գյուղի վրա այնպիսի ինտենսիվությամբ էին կրակ թափում ադրբեջանցիները, որ բնակիչների տարհանումն անգամ անհնար էր դարձել։

Գյուղն Արցախի մնացյալ մասին կապող միակ ճանապարհը, որը տանում էր դեպի հարևան Կիչան ու դուրս գալիս մայրուղի, նույնպես թիրախավորված էր։

«Համ էդ պատճառով չէր հնարավոր ճանապարհով տարհանել մարդկանց, համ էլ վառելիքը գյուղապետարանի շենքում էր, իսկ շենքն ադրբեջանցիները հենց սկզբից թիրախավորել էին, այսինքն՝ գյուղամիջում անգամ շարժվել հնարավոր չէր․ տներին էլ էին խփում, ճանապարհներին էլ ու շատ վտանգավոր էր շարժվելը»,-ասում է համայնքապետը։

Նոր Ղազանչիի ոչ միայն կենտրոնական մասն էր թիրախավորել թշնամին, այլև՝ նորակառույց Կիլիկիա թաղամասը։ Կրակի տակ հայտնված բնակիչները՝ կանայք ու մանկահասակ երեխաներ, ստիպված անտառներ են մտել․

«Մոտ 60 հոգի՝ կին ու երեխա, ոտքով դեպի անտառներն են գնացել։ Անտառի մեջ մի կամուրջ կար, որ տեսանելի չէր այդքան էլ, բայց էդ ուղղությամբ էլ են կրակել ադրբեջանցիները։ Տեսնելով, որ դա էլ փրկություն չի, առաջ են շարժվել։ 26 ժամ էդ խեղճերը անտառում են եղել, ամսի 19-ի գիշերն էլ են էնտեղ անցկացրել։ Հետներն էլ երկու ամսական փոքրիկ կար․․․ Մտածել ենք, թե մի քանի ժամում հասցրած կլինեն Առաջաձոր դուրս գալ, բայց գիշերը ժամ 2-ին ես մի քանի համագյուղացու հետ գնացել եմ Առաջաձոր, տեսել էնտեղ չեն։ Մտածեցինք գուցե Չլդրան են թեքվել, քանի որ անդադար կրակում էին, բայց ամսի 20-ի առավոտյան 11-ի կողմերն արդեն Առաջաձորի դիմացի բլրից մարդիկ երևացին, մոտեցանք ու տեսանք, որ մերոնք են․․․»,-պատմում է բռնի տեղահանված Առստամյանը։

Գյուղապետի պատմելով՝ այդ ճանապարհին անտառի մեջ 35 տարեկան մի երիտասարդ է մահացել, հավանաբար՝ վախից․․․

Առաջաձորում Նոր Ղազանչիի բնակիչները մի քանի ժամ են մնացել։ Նույն օրը՝ սեպտեմբերի 20-ին, գյուղացիները շարժվել են դեպի Իվանյան ու Ստեփանակերտ։

«Ուտելու բան չկար արդեն քանի օր։ Մեր գյուղից ով որտեղ կար, ինչ հագին կար էդպես դուրս էլ եկել, տուն չեն հասցրել մտնել։ Մենք էլ դրանից մի երկու օր առաջ տարել էինք եղած ցորենը՝ մոտ վեց տոննա, աղացել, որ ամեն տուն գոնե մի պարկ ալյուր ունենա։ Ամսի 21-ին մի քանի հոգով մտան գյուղ, որ մի քիչ ալյուր բերեն, բայց դուրս գալիս արդեն նկատեցին, որ ադրբեջանցիները գյուղի չորս կողմն են՝ մի 200 մետրի վրա։ Մերոնց որ տեսել են դրանք, ավտոմատով սկսել են կրակել, բարեբախտաբար, տուժող չի եղել»,-պատմում է Առստամյանը։

Ստեփանակերտում արդեն ամսի 24-ին Առստամյանը երկու պարկ ցորեն է ձեռք բերում ու 2 կգ-ից բաժանում գյուղացիներին։ 24-ին ու 25-ին Նոր Ղազանչիի բնակիչները հակադրված բռնագաղթի ճանապարհն են բռնում․․․

Լուսանկարը՝ արխիվային

Աղբյուր` Փաստինֆո

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ