Կյանքից զրկել են 37-ամյա Արա Լալայանին․ Ինչ է կատարվել Փոքր Մասրիկի գերեզմանատանը

Իրադարձային mediaarm 2024-02-22 12:49:00 10431
spanutyun_5YotH.jpg

Երեկ՝ փետրվարի 21-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այն տեղի չէր ունենա, եթե ՀՀ Ներքին գերծերի նախարարության ոստիականության Վարդենսի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արմենակ Մուրադյանի գլխավորությամբ, տիրապետեին օպերատիվ իրավիճակին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացավել, որ Վարդենիսի բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 հոգի, ովքեր գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Քրեական ոստիկանությունից տեղեկությունը փոխանցում են ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն և ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղից Վարդենիսի բժշկական կենտրոն են մեկնում ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Հիվանդանոցում բժիշկները նրանց հայտնում են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում են վիրահատարանում:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Փոքր Մասրիկ գյուղի բնակիչներ 41-ամյա Վասիլ Լալայանն ու 37-ամյա Արա Լալայանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս հարազատ եղբայրներ են:

Կարճ ժամանակ անց Ա. Լալայանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահանում է, իսկ Վ. Լալայանին Վարդենիսի բժշկական կենտրոնում առաջին բուժօգնությունն են ցուցաբերում, ապա տեղափոխում Երևանի ՀՀ Պաշտպանության նախարարության «Մուրացան» հոսպիտալ:  

Մինչ ոստիկանության Գեղարքունիքի մարզայն վարոչւթյունը՝ վարչության պետ Արթուր Զոհրաբյանի և ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ա. Մուրադյանի գլխավորությամբ փորձում էին պարզել՝ որտեղ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել սպանությունը, օպերատիվորեն Գեղարքունիքի մարզ ժամանած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները պարզում են որոշ հանգամանքներ:

Ըստ Քրեական ոստիկանության ստացված տեղեկությունների՝ նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում Արփունք –Փոքր Մասրիկ գյուղամիջյան ճանապարհին՝ Փոքր Մասրիկ գյուղի գերեզմանատան հարևանությամբ տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք, որին մասնակցել են Արփունք գյուղի բնակիչներ 45-ամյա Անդրանիկ Հովսեփյանը, նրա որդիները՝ նույն գյուղի բնակիչներ 19-ամյա Սերգեյ Հովսեփյանը, 16-ամյա Ա. Հովսեփյանը, վիրավորներ Ա. և Վ. Լալայանները և նրանց եղբայրը՝ 34-ամյա Նորայր Լալայանը:

Նրանց միջև է տեղի ունեցել վիճաբանությունը, որի ընթացքում էլ, ըստ նախնական տեղեկությունների, Ս. Հովսեփյանը իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Ա. և Վ. Լալայանների մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Գեղարքունիքի մարզի դատախազ Այվազյանը:

Ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Մարգարյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և մինչ քննչական խումբը դեպքի վայրի զննություն էր կատարում, քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հայտնաբերում են Ս. Հովսեփյանին և բերման ենթարկում ոստիկանության Վարդենիսի բաժին:

Վերջինս խոստովանել է կատարված հանցանքը:

Ոստիկաննեը հայտնաբերել են նաև մասնակիցներից Ա. Հովսեփյանին, ով արդեն Վարդենիսի քննչական բաժին է ներկայացրել ենթադրյալ հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում ՀՀ Քր.Օրի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է  քրեական վարույթ:

Ս. Հովսեփյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի ձերբակալվածների պահման վայր:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիները, ովքեր հրաժարվեցին ներկայանալ, ասում էին, որ մասնակիցների մեջ կա ՊՆ ծառայող և այս սպանությունը տեղի չէր ունենա, եթե ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողնրը բաժնի պետի գլխավորությամբ տեղում լինեին, մինչդեռ շատերը գիտեին, որ էս մարդկանց ջուրը մի առվով չի գնում, ու այդ մասին իմացել է նաև Վարդենիսի ոստիկանությունը, ու եթե ոստիկանները լավ աշխատեին, կարող էին կանխել այս միջադեպը, մինչդեռ սպանությունը տեղի ունեցավ, նոր Վարդենիսի ոստիկանությունը թմբիրից արթնացավ:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ