«Խաչակիրներ» ջոկատի անդամները հասել են Կոռնիձորի այն հատվածը, որտեղ հուլիսի 26-ից սպասում են Հայաստանից Արցախ ուղարկված հումանիտար օգնության բեռնատարները։
«Մեր ճանապարհը փակում են, չեն թողնում գնանք՝ սնունդը հասցնենք Արցախում գտնվողներին:
Փոխանակ հելնեն, մեզ միանան, զինված կանգնած են:
Կոչ ենք անում կռված բոլոր տղաներին՝ միանալ մեզ»,- ֆեյսբուքյան եթերում ասել են պատերազմի մասնակիցները: