Հայաստանը նոր քաղբանտարկյալ ունի․ Իշխան Սաղաթելյան

Լուրեր mediaarm 2023-01-14 21:30:00 723
isxan-sagatelyan_QiNef.jpg

Հայաստանը նոր քաղբանտարկյալ ունի՝ դաշնակցական Գառնիկ Մանուկյանը, ում նկատմամբ երեկ 2 ամսով կալանավորման ապօրինի որոշում է կայացվել։

Այս մասին հրապարակում է արել ՀՅԴ գմ անդամ Իշխան Սաղաթելյանը․ «Ավելի վաղ 72 ժամով կալանավորված Հունան Մելքոնյանը և Արտավազդ Մարգարյանն ազատ են արձակվել։

Հայաստանում սաստկացող բռնաճնշումներն ունեն մի քանի նպատակներ․

1․ Քրեական գործեր կարելով ազգային ուժերի ներկայացուցիչների վրա՝ թուլացնել իշխանությունների դեմ ծավալված աննահանջ պայքարը,

2․ Շարունակելով շոուների բեմադրությունը՝ շեղել հանրության ուշադրությունն Արցախում ստեղծված գոյաբանական ճգնաժամից,

3․ Վարկաբեկել հայրենիք ունենալու համար Հայաստանի փողոցներում ծավալված պայքարը, պատժել պայքարի մասնակիցներին,

4․ Գոհացնել ազգային ուժերին և Հայաստանի ու Արցախի համար պայքարողներին ռեվանշիստ համարող Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարներին, նրանց մատուցել հերթական ծառայությունը,

5․ Այս բոլոր գործողություններով փորձել կանխել պայքարի նոր ալիքը՝ ջանալով մարդկանց հեռու պահել դրանից։
Հանրության արձագանքն այս իրադարձություններին պետք է լինի միանշանակ և աներկբա։ Այս առումով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս օրերին իշխանական որևէ ճնշումից չվախեցած հանրային, հասարակական գործիչներին՝ կատարվողի վերաբերյալ իրենց միանշանակ գնահատականների համար։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր հազարավոր քաղաքացիներին իրենց աջակցության համար և, իհարկե, առանձնահատուկ շնորհակալություն բռնաճնշումների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանների թիմին։

Դժվարին շրջան է ամբողջ հայ ազգի համար, ուստի դա չէր կարող շրջանցել սեփական ուղին մեր ազգի ճակատագրի հետ շաղախած Դաշնակցությանը։ Սակայն բոլորը գիտեն՝ բանտերով և բռնաճնշումներով դաշնակցականներին պայքարից ետ պահել չեն կարող։ Այս բոլոր քայլերը մեզ մոտ միայն ամրապնդում են սեփական համոզմունքների նկատմամբ ունեցած հավատը և պայքարի վճռականությունը»

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ