Գրել էինք, որ այսօր Երևանի Կիևյան կամրջից երիտասարդ տղամարդ է նետվել և տեղում մահացել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանի գլխավորությամբ։
Ըստ համացանցում տարածվող տեղեկությունների դեպքի վայր ժամանած մի երիտասարդ ասել է, որ ինքը ճանաչում է մահացածին, նա 24-ամյա Գրիգորի Կ․-ն է:
Վերջինս աշխատում էր «Թումո» կենտրոնում։