«Հին» դոլարները բանկերը չեն վերցնում

Հասարակական mediaarm 2023-09-02 09:44:00 807
img6836_dTlKc.jpeg

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Խմբագրությունը պարբերաբար բողոքներ է ստանում քաղաքացիներից, որ Հայաստանի Հանրապետությունում գործող մի շարք բանկեր հրաժարվում են կատարել գործարքներ հին՝ 2006 թվականի արտադրության դոլարներով՝ քաղաքացիներին որևէ բացատրություն չտալով:

Նշենք, որ 2006 թվականի արտադրության այդ «հին դոլարները» հին չեն համարվում նույնիսկ ԱՄՆ-ում, պարզապես 2010 թվականին ԱՄՆ-ն հայտարարեց, որ թողարկելու է նոր դիզայնով թղթադրամներ՝ նոր թանաքագծով, որը կփոխեր գույնը պղնձագույնից դեպի կանաչ, սակայն նախորդների՝ արտադրությունից դուրս գալու մասին որևէ խոսակցություն չի եղել:
Գրավոր հարցում ուղարկեցինք Հայաստանի կենտրոնական բանկ՝ հասկանալու՝ արդյոք Կենտրոնական բանկը տեղյակ է բանկերում թույլ տրվող ապօրինություններից:

Ի պատասխան՝ ԿԲ-ից մեզ տեղեկացրին, որ ՀՀ կենտրոնական բանկը մշտադիտարկում է ֆինանսական շուկան ու տեղյակ է այդ երևույթի մասին: Հարցին, թե ինչու նախօրոք այս մասին չի զգուշացվել քաղաքացիներին, Կենտրոնական բանկից տեղեկացրին, որ ֆինանսական կառույցներն իրենց հաճախորդներին պարտավոր են տեղեկացնել մատուցվող ծառայությունների պայմանների փոփոխությունների վերաբերյալ: Դա չանելու դեպքում ֆինանսական ծառայությունների սպառողները կարող են իրականացնել իրենց շահերի պաշտպանության քայլեր, որոնց մասին տեղեկությունները հասանելի են ԿԲ կայքում՝ հետևյալ հղումով՝ https://www.cba.am/am/SitePages/fcpforconsumer.aspx:

Այս ամենից զատ արդյոք Կենտրոնական բանկը կարգավորումներ մտցնելու ուղղությամբ քայլեր անո՞ւմ է, կամ գուցե այդպիսիք այժմ արդեն կա՞ն:
«Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետությունում արտարժույթի շրջանառության ապահովման պարտավորություն չունի՝ ի տարբերություն ՀՀ ազգային արժույթի՝ դրամի շրջանառության ապահովման:

Հայաստանի Հանրապետությունում արտարժույթի փոխանակման շուկան խիստ մրցակցային է, և ֆինանսական կառույցների կողմից մատուցվող ծառայությունների սակագները որոշվում են շուկայական մեխանիզմով (յուրաքանչյուր բանկ կամ փոխանակման կետ ինքն է որոշում, թե որ արտարժույթով ինչ գործառնություններ իրականացնի և ինչ սակագնով)։

Ֆինանսական կառույցների ծառայությունների սակագներն ուղղակիորեն չեն կարգավորվում կամ հրահանգավորվում Կենտրոնական բանկի կողմից»,- հայտնեցին Կենտրոնական բանկից:

Այսինքն՝ երբ հնչում են որևէ բանկի կամ ֆինանսական կազմակերպության գովազդում խոսքեր, թե կառույցը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից, խաբեություն է: ԿԲ-ն միայն լիցենզիայի տրամադրման ժամանակ է կանոններ նախանշում, հետո ինչ ցանկանում, անում են բանկերը:

Փաստացի ԱՄՆ-ում, այսպես ասած, հին դոլարները համարվում է արժույթ, իսկ Հայաստանում՝ ոչ: Ու ով է որոշել՝ պարզ չէ. պետությունը կազմակերպված քաոս է ստեղծել»:

Մանրամասները՝ թերթի համարում։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ