Հիվանդանոցում մահացել է նախկին պաշտոնյայի 28-ամյա որդին, ով, իջնելով «յաշիկից», կասկածելի փաթեթ էր կուլ տվել

Իրադարձային mediaarm 2023-01-26 21:32:00 867
a2266079-08c6-455c-8e78-d188934bf0ce_zzSVy.jpeg

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր` հունվարի 26-ին, «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ՝ 28-ամյա Հայկ Բ-ն, ում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էին տեղափոխել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, երբ նա դեպքի վայրում կասկածելի փաթեթ էր կուլ տվել, ինչի հետևանքով էլ ինքնազգացողությունը վատացել էր։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 21-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի բնակիչ 28-ամյա Հայկ Բ․-ն  իր վարած Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենայում, ինչպես նաև իր մոտ, թմրամիջոց է պահում։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, քրեական ոստիկանության  գլխավոր վարչության ծառայողները, այնուհետև նրանց միացած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները գիշերը, ժամը 02։00-ին Երևանի Բաղրամյան պողոտայում իրականացրել էին «Ձկնիկ, լող տուր, լող արա, դրսի որսը թող արա. իջիր ջրի հատակը, մինչև անցնի վտանգը» օպերացիան։

Բաղրամյան պողոտայից դեպի՝ ժողովրդին հայտնի «Օբելիի թունել» տանող ճանապարհահատվածում Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները կանգնեցրել էին Հայկ Բ․-ի «յաշիկը», և վարորդը, իջնելով ավտոմեքենայից, ինչ-որ բան էր կուլ տվել։ 

Դրանից հետո նրա ինքնազգացողությունը վատացել էր, ու պարեկները շտապօգնություն էին զանգահարել, ու մինչ բժիշկների ժամանումը, պարեկներն առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել, ապա ժամանած բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։

Հիվանդանոց մեկնած Ոստիկանության ծառայողներին բժիշկները հայտնել էին, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Արդեն հիվանդանոցում ընդունարանի բուժանձնակազմը ոստիկաններին էր ներկայացրել նրա իրերը, որոնք հայտնաբերվել էին հագուստի գրպաններից, և այնտեղ եղել էր նաև թղթով փաթեթավորված սպիտակ փոշենման զանգված` 0.62 գրամ կշռով։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ