«Ձյուն է, քայլում եմ մամ, մեկ է՝ հասնելու եմ․․․»

Իրադարձային mediaarm 2024-01-21 10:58:00 345
beniamin-manucharyan_yWHj_.jpg

Հրապարակը գրում է․ Շատ են գրում, խոսում, որ անգամ ամենածանր ողբերգությունն  մի քանի օր հետո մոռանում ենք։ Ճշմարտություն կա, բայց անտեսվում է մի կարևոր հանգամանք՝ վերջին տարիներին ցավը մոռացվում է նոր ցավով։ Ասես մի աներևույթ ձեռք կա, որ հայ ժողովրդի ցավը ցավով է հանում։ Ինչևէ, հիշեցնեմ  ձնահյուսի տակ մնացած երիտասարդի՝ Բենիամին Մանուչարյանի  մասին։ Մյուս քննությունների ընթացքը տեսնելով, չեմ բացառում, որ զինվորի մահվան մեջ էլ իրական մեղավորները դուրս կսպրդվեն։

Մեղավոր է եղանակը, եղանակային պայմանները, մեղավոր է զինվորը , որ այդ բուքին ճանապարհ է ընկել, որ տուն գնա, հասնի ծնողներին մեղավոր է ձյունը, մեղավոր են ծնողները, որ զորացրվելու օրը խնջույք են կազմակերպել ու սպասել իրենց որդուն, մեղավոր են բոլորը, բայց ոչ հրամանատարական կազմը, ոչ այն պատասխանատուները, որոնց «պահ է տրվել երեխան, զինվորը»։

Պաշտպանության նախարարը հայտարարում է, որ վարկած կա, որ եղել է արտաքին ճնշում։ Նախարարը գոնե պատկերացնում է, որ եթե նույնիսկ իր վարկածը ճիշտ լինի, դա խայտառակություն է հրամանատարության համար։ «Արտաքին աննշան ճնշումներին»  չդիմակայող հրամանատարությունն ինչպե՞ս կարող է դիմակայել արտաքին մարտահրավերներին։ Գուցե դրանով է բացատրվում  մեր երկրի  պարտության պատճառը։

Սա ընդամենն իր հայտարարությունից արվող եզրահանգում է։ Ասենք թե եղել է արտաքին ճնշում, ասենք թե ճշմարտություն է, որ  20- ամյա զինվորը գնացել է ընկերներին հրաժեշտ տալու, բա ղեկավարությունն ու՞ր էր։ Այսինքն յուրաքանյուր զինվոր ինքնագլուխ կարող է անել այն, ինչ խելքին փչի՞։ Մայրն առավոտյան ժամը 11։ 30 զրուցել է տղայի հետ։ Հարցրել է ՝ այդ ի՞նչ ձայներ են, տղան ասել է՝ «Բա՝ ձյուն է, քայլում եմ, մամ, հեչ չմտածես, մեկ է՝ հասնելու եմ»։

Պապիկյանը ցուցում է տալիս․ «Հորդորում եմ մեր քաղաքացիներին, բոլոր զինծառայողների հարազատներին՝ բոլոր դեպքերում զերծ մնալ զինված ուժերի սպաների նկատմամբ անհարկի պահանջներից և ստիպել կատարել արարքներ, որոնք նրանք իրավունք չունեն անել»։ Զինվորը մնացել է ձյունահյուսի տալ ու մահացել։ Առաջինը, որ ոչ մի հետաքննություն չի պահանջում, այն է, որ չի ապահովվել զինվորի անվտանգությունը։ Բանակում ոչ մարտական պայմաններում մեկ շաբաթվա ընթացքում  երեք զինվորի մահ է գրանցվել։

Ո՞վ է մեղավոր՝ զինվո՞րը, արտաքին ճնշու՞մը, ծնո՞ղը թե բարձիթողի վիճակը։ 15 զինվոր մոխրացան, ո՞վ էր մեղավոր։ Բոլոր մեղավորներից առաջ պիտի արձանագրել, որ կազմը իր տեղում չէ։ Որ վերադաս կազմը կարգուկանոնը խստացնելու, հրամանատարական կազմին «մտրակելու փոխարեն» , հորդորում է, որ սպաներին բան չասեն։ Իրեն բան  չեն ասում, ինքն էլ իր սպայական կազմին բան  չի ասում։ Երբ երկրի անվտանգությունը խարխլված է, անվտանգություն պահանջել  զինվորի կյանքի համար, անհեթեթություն է։ 

«Ձյուն է, քայլում եմ, մեկ է՝ հասնելու եմ․․․»,- տղայի այս խոսքերը ամեն ձյան հետ ծնողները հիշելու ու սպասելու են․․․ 

Հիշեցնենք, որ ՊՆ-ն հաղորդել է, որ Հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՊՆ զինծառայող Բենիամին Մանուչարյանի հետ։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ