Արդեն 18 օր է՝ փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը:
Այս օրերին արցախցիները կանգնել են բազմաթիվ խնդիրների առջև, մասնավորապես` մարկետներում, բանջարեղենների խանութներում սպառվել են ապրանքները։
Ներկայացնում ենք լուսանկար, որն արվել է Ստեփանակերտում։ Տասնյակ բնակիչներ հերթ են կանգնել` ձու գնելու համար։