Մանրամասներ «Մեյմանդար»-ի շուկայում սպանությունից

Իրադարձային mediaarm 2023-06-07 11:56:00 354
c6fdff65-a511-45bb-8d76-83f8a346465d_UZpP3.jpeg

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Անդրանիկ Աշոտի Կարապետյանը մեղադրվում է այն հանցավոր արարքի կատարման համար, որ 2023թ-ի հունվարի 15-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայ գյուղի վարչական տարածքում գործող «Մեյմանդար» կոչվող գյուղմթերի շուկայի վերջնամասում գործող մանրածախ առևտրի համար նախատեսված սրահում, խանդի շարժառիթով, ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ պահած կենցաղային օգտագործման համար նախատեսված դանակով մեկ անգամ հարվածել է Սարգիս Ատիկյանի պարանոցին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է, ինչպես նաև մեկ ուրիշի առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ նույն դանակով հարվածներ է հասցրել օգնության հասած Արթուր Հարությունյանի մարմնի տարբեր մասերին:

Անդրանիկ Աշոտի Կարապետյանը դեռևս 2021 թվականի օգոստոս ամսից կասկածներ ունենալով իր կնոջ՝ Ալվարդ Դիլանյանի և իրենց հետ գյուղմթերքի առևտուր կատարած Սարգիս Ատիկյանի միջև եղած սիրային կապի վերաբերյալ, խանդի շարժառիթով, 2023թ-ի հունվարի 15-ին ժամը 19:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայ գյուղի վարչական տարածքում գործող «Մեյմանդար» կոչվող գյուղմթերքի շուկայի վերջնամասում գործող մանրածախ առևտրի համար նախատեսված սրահում հանդիպելով Սարգիս Ատիկյանին, մոտեցել և իր մոտ պահած կենցաղային օգտագործման համար նախատեսված դանակով մեկ անգամ հարվածել է վերջինիս պարանոցի ձախ կեսի վերին երրորդականի առաջային մակերեսին՝ ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է։

Այնուհետև՝ նույն դանակով հարվածներ է հասցրել օգնության հասած Ա.Հարությունյանի քրոջ որդու՝ Արթուր Հարությունյանի մարմնի տարբեր մասերին, վերջինիս պատճառելով միջին ծանրության վնաս՝ «ձախ նախաբազկի վերին երրորդի ներսային մակերեսի կտրած-ծակած վերք՝ մկանների և անոթների վնասումով, աջ դաստակի ափային մակերեսի կտրած վերք» մարմնական վնասվածքներ, որից հետո հեռացել է նշված վայրից։

Այսինքն՝ Անդրանիկ Աշոտի Կարապետյանը կատարել է արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։ 

Գործը մտավ դատարան։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ