«Մեզ 200 հազար դրամի տուգանել են»․ պարեկները արցախցի վարորդներին տուգանում են՝ ԱՊՊԱ չունենալու և մգեցված ապակիների համար

Լուրեր mediaarm 2023-10-20 00:07:00 288
img9046_sq3eW.jpeg

Արցախից բազմաթիվ բռնի տեղահանվածների վերջին օրերին պարեկները տուգանում են՝ մեքենայի ԱՊՊԱ պայմանագիր չունենալու, ինչպես նաև մգեցված ապակիների համար։  News.am-ը զրուցել է արցախցի վարորդների հետ, որոնք մանրամասներ են պատմել այդ մասին։

Վարորդ Հրանտ Բաղդասարյանը պատմել է, որ իրեն  25 հազար դրամով են տուգանել՝ մգեցված ապակիներով ավտոմեքենան վարելու պատճառով․

«Քաղաքապետարանից օգնություն էին տալիս, ընտանիքով գնացինք, որ ստանանք։ Չարենցավանում եմ մնում, հենց իրենց ոստիկանական հատվածում կանգնեցրին ինձ՝ մգեցված ապակիների համար, ասացին, որ պիտի տուգանեն, ասացի, որ ես այդ հարցը շուտով լուծելու եմ, որևէ կերպ չեն համաձայնվում, ասում են՝ օրենք կա, ես իսկապես տեղյակ չեմ եղել, որ նման խնդիր կա, ու այդպես տուգանք գրեց, ես էլ կոնֆլիկտային մարդ չեմ, լռեցի ու այդպես տուգանեցին 25 հազար դրամով»։

Հրանտ Բաղդասարյանի խոսքով՝ Արցախում այդպիսի օրենք չի եղել․ «Մենք մգեցված ապակիներով վարում էինք, ես չգիտեի, որ նման օրենք է գործում։ Այնպես չէր, որ խմած էի կամ ամրագոտի չէի գցել, պարզապես ես տեղյակ չեմ եղել այդ օրենքի մասին»։

Վարորդ Գոռ Սարգսյանը, որն Արցախից բռնի տեղահանված բարեկամներ ունի և վարել է իր բարեկամի ավտոմեքենան, որը ԱՊՊԱ  պայմանագիր չի ունեցել, տուգանվել է 100 հազար դրամով, նույքան գումարով էլ տուգանվել է արցախցի բարեկամը իր մյուս ավտոմեքենայի՝ ԱՊՊԱ չունենալու պատճառով․

«Բարեկամներիս բերել էի Արցախից։ Երկու մեքենայով գնացինք իրենց մեքենաները բերելու, ես վարել եմ մեքենան, մյուսն էլ վարել է արցախցին։ Մեր մեքենաները կանգնեցրին, ասացին՝ ԱՊՊԱ չունեք, 2 ավտոմեքենաներն էլ տուգանում ենք։

Մեզ 200 հազար դրամի տուգանք գրեցին՝ ԱՊՊԱ-ի համար․ երկու ավտոմեքենաներն էլ։ Այժմ ԱՊՊԱ-ն արել եմ, որ գոնե մի տուգանքը դառնա 25 հազար դրամ, բայց արցախցի բարեկամս չունի հնարավորություն՝ 100 հազար դրամ տուգանք վճարել ու նաև ԱՊՊԱ-ն անել»։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ