Այսօր՝ ապրիլի 17-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի՝ Աբովյանի «Գայի պոստի» հարևանությամբ բախվել են 37-ամյա Սարգիս Բ․-ի վարած Mercedes E200 մակնիշի, 27-ամյա Մանուկ Հ.-ի վարած Nissan March մակնիշի, 33-ամյա Գևորգ Հ.-ի վարած Mercedes C180 մակնիշի, 35-ամյա Ջիվան Ե.-ի վարած Opel Zafiira մակնիշի և 27-ամյա Տիգրան Ս.-ի վարած Ford Fusion մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։