Այսօր՝ ապրիլի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Երևան-Գումրի ավտոճանապարհի 63 կմ-ին, Ներքին Բազմաբերդ գյուղի խաչմերուկում բախվել են Nissan Latio և VAZ 21015 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։ 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Թալինի հրշեջ-փրկարարներն ու Թալինի հիվանդանոցի բժիշկները։
Բժիշկները՝ բժիշկ Գևորգ Նիկոլյանի գլխավորությամբ նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին ապա նրանք տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով VAZ 21015-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարոդների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։