Այսօր՝ հունվարի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Mitsubish Pajero մակնիշի ավտոմեքենան Ծաղկաձոր քաղաքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում քաղաքացիները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, մոտեցվել է օպերատիվորեն ժամանած «Հրազդան» ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենային։
Մահացածը Կոտայքի մարզի 38-ամյա բնակիչ Աշոտ Հարությունյանն է, ով հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է։