Այսօր՝ մարտի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:40-ին Mercedes մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Բջնի ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և մոտ 500 մ․ բախվել քարերին ու հայտնվել ձորում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի մարմնակամ վնասվածքներով որոնցից մեկը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն։
Վիրավորներին փրկարարները դուրս են բերել ձորից և մոտ 500 մետր պատգարակներով մոտեցրել են շտապօգնության մեքենաներին։
Փրկարարները, պարեկներնն ու քաղաքացիների մեծ դժվարությամբ դիերը պատգարակներով մոտեցրեցին դիատար մեքենային անցնելով մոտ 800 մետր հատված, որը բավականին դժվարանցանելի էր։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Հրազդանի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։