Ողբերգական ավտովթար՝ Մեքենան ընկել է ձորակը և 2 ուղևորները մահացել են:
Օգոստոսի 1-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ճանապարհի 21-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել ձորակը. ուղևորներ 30-ամյա Նելլի Մանուկյանը և 60-ամյա Օֆելյա Մանուկյանը մահացել են, իսկ 30-ամյա վարորդը և 7-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը: