Այսօր՝ ապրիլի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 11 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Mercedes Sprinter և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Տավուշի մարզի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ;
Մահացածին, ով Opel-ի վարորդն է, ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են Mercedes Sprinter-ի վարորդի և Opel-ի մահացած վարորդի ինքնությունը։