Ողբերգական վթարից վիրավորված 12-ամյա ըմբիշը մահացավ հիվանդանոցում

Իրադարձային mediaarm 2023-06-02 09:44:00 546
5591442e-711e-41c2-9f49-984b7c55ea2a_EVsLA.jpeg

Այսօր՝ հունիսի 1-ին, հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի բնակիչ, 12-ամյա Ռոբերտ Ա.-ն։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 27-ին Գառնի-Արտաշատ ավտոճանապարհին տեղի ունեցած 06-ի և Volkswagen-ի բախման հետևանքով ողբերգական ավտովթարից հետո։ 

Տեղում մահացել էր 06-ի վարորդը, իսկ 7 հոգի, որոնց թվում նաև Ռոբերտ Ա․-ն, տեղափոխվել էին հիվանդանոց։ 

Նրանք մեկնում էին Գառնի գյուղ՝ ըմբշամարտի մրցմանը մասնակցելու համար։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 27-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ 

Ժամը 09․00-ի սահմաններում Գառնի-Արտաշատ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել էին Volkswagen և «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ։ 

Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները։ 

Վիրավորներից 3-ին հիվանդանոց էին տեղափոխել պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենաներով։ 

Օպերատիվ էին գործել Գառնու ամբուլյատոր կենտրոնի և Աբովյանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում 1-ին բուժօգնությունն էին ցուցաբերել։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել էր վարույթ։

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում էին վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ մահացածն ու վիրավորներից մի քանիսը Արարատի մարզի բնակիչներ էին, և մեկնում էին Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու, որը նվիրված էր զոհված ըմբշամարտիկի հիշատակին։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ոստիկաններն ու քննիչները պարզել էին՝ Volkswagen-ը վարել էր Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Ավետիք Բաղդասարյանը, իսկ VAZ 2106-ը վարել էր Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Արտյոմ Օրդոյանը։ 

Վթարի հետևաքնով վերջինս տեղում մահացել էր։ Volkswagen-ի վարորդ Ա․ Բաղդասարյանը տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ 

Իսկ «06»-ի ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 8-ամյա Սարգիս Օ․-ն, ով «06»-ի վարորդի տղան է, 9-ամյա Դավիթ Օ․-ն, ով նույնպես «06»-ի վարորդի որդին է, 21-ամյա  Հայկ Ա․-ն, 12-ամյա Ռոբերտ Ա․-ն, 12-ամյա Վահան Օ․-ն և 21-ամյա Նորիկ Ղ․-ն տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները բուժօգնություն ցուցաբերելուց հետո երեխաներից մի քանիսին տեղափոխել էին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ