«Շոկի մեջ ենք, Ռոմանը թուրքի գյուլից պրծավ, բժիշկների պատճառով մահացավ». Տեսանյութ

Իրադարձային mediaarm 2023-01-28 21:57:00 3543
roman_7rm49.jpg

Այսօր՝ Հայոց բանակի կազմավորման 31-ամյակի առթիվ, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում բնակվող ամուսիններ 32-ամյա Ռոման Զաքարյանն ու 27-ամյա Գյուլնարա Ավետիսյանը հունվարի 28-ին պետք է այցելեին Երևան, «Եռաբլուր» զինվորական պանթեոն, քանի որ երկար տարիներ հերոսների շիրիմներին այցելելն ու ծաղիկներ խոնարհելը ամենամյա ավանդույթ էր դարձել նրանց համար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 19-ին, Ռ․ Զաքարյանն իր ոտքով, ընտանիքի անդամների հետ այցելել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ պետք է ենթարկվեր թութքի վիրահատության։ Վիրահատությունը պետք է կատարեր «Արմավիր» բժշկական կենտրոնի բաժնի վարիչ Հակոբ Այվազյանը, քանի որ այդպիսի պայմանավորվածություն է եղել։ Մինչդեռ, չգիտես ինչու, պայմանավորվածությունը, ըստ Ռոմանի հարազատների՝ բժշկական կենտրոնում խախտվում է, և վիրահատությունը կատարում է բժիշկ Էդգար Հարությունյանը, որից հետո Ռոմանին տեղափոխում են հիվանդասենյակ։ Ու նրան այցելող հարազատները տեսնում են, որ Ռոմանի գիտակցությունը տեղն է, զրուցում են, կատակում։ Իսկ արդեն հաջորդ օրը, գալով հիվանդանոց, ասես՝ եռման ջուր լցնեին հարազատների գլխին։ Նրանց հայտնում են, որ Ռոմանը մահացել է։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում, Ռոմանի համագյուղացիները ասում էին․ «Ո՞վ է տեսել 21-րդ դարում թութքի վիրահատման հետևանքով քարի պես ամուր, առնական, իր ոտքով հիվանդանոց եկած, ջահել, առողջ տղամարդը ժամեր հետո մահանա։ Ռոմանին ու նրա ընտանիքի անդամներին սաղ գյուղը գիտի։ Երկար տարիներ պոստեր է պահել։ Էդ տեսակ բարի սիրտ ունեցող տղեն թուրքի գյուլից չմեռավ, իսկ որոշ վայ բժիշկների մեղքով կնքեց իր մահկանացուն, ու 2 անչափահաս աղջիկները մնացին կնոջ ու հարազատների հույսին։

Այն, որ հարազատները կպահեն էդ մատղաշ երեխեքին, ու նրանք կապրեն, դա խնդիր չէ։ Խնդիրն էն է, որ ծնողի ու հոր կարոտը միշտ տանջելու է թե՛ ընտանիքին, թե՛ երեխաներին։ Էս ի՞նչ բժշկություն է էդ Արմավիր հիվանդանոցում, որ նման բախտի արժանացրեց Ռոմանի նման ազնիվ ու պարկեշտ տղամարդուն։ Խոսքեր չենք գտնում ասելու»։

Ռոմանի կինը՝ Գ․ Ավետիսյանն էլ ասում է․ «Այն որ՝ իմ ամուսինը մահացել է «Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկների փնթի, ոչ պատասխանատու աշխատանքի արդյունքում, դա անհերքելի փաստ է։ Ճիշտ է, ես ամուսնուս հետ չեմ բերի, բայց պահանջում եմ իրավապահներից՝ օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն կատարեն և մեղավորներին ենթարկեն ամենախիստ ձևի պատասխանատվության։ Ու դա դաս կլինի, որ մյուս անպատասխանատու, իրենց գործին ոչ գիտակ բժիշկներին հեռու պահեն բժշկությունից։ Էս ո՞ր թիվն է, որ թութքի վիրահատությունից մարդ մահանա։ Երբ մահանալու լուրը լսեցինք ու փորձեցինք բժշկից իմանալ պատճառը, էն էլ գող կատվի նման փախել էր հիվանդանոցից։

Հետո իմացանք, որ նա այնքան էլ չի փայլել բժշկության մեջ։ Բայց դե ի՞նչ անենք, հավատացել ենք։ Թե չէ՝ սարի պես տղուն կտանեինք Երևան՝ «Էրեբունի», «Աստղիկ» բժշկական կենտրոններ, քանի որ մեր բազմաթիվ բարեկամներ հենց էդ հիվանդանոցներում բժշկական օգնություններ են ստացել ու շատ լավ էլ բժիշկները կատարել են իրենց մասնագիտական պարտքը, հավատարիմ են եղել Հիպոկրատին տված երդմանը։ Իսկ Արմավիրի, լեզուս էլ չի ֆռում, ասեմ՝ բժիշկ կոչեցյալ Է․ Հարությունյանն ու նրա նմանները պետք է օր առաջ հեռացվեն բժշկության բնագավառից, որ իմ ընտանիքի նման շատ ընտանիքներ չզգան այն վիշտն ու ցավը, որ հիմա ապրում ենք մենք»։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բժշկական ոչ սխալ գործողություններ, որի հետևանքով առաջացել է մարդու մահ։ 

Ու հիմա հարազատները պատկան մարմիններից պահանջում են նաև, որպեսզի դատաբժշկական փորձաքննությունը կատարվի ոչ թե Արմավիրի դատաբժշկի կողմից, այլ Երևանում․ «Չունենք երաշխիք, որ Արմավիրի դատական բժիշկը չի կոծկի իրականությունը։ Ու եթե պատկան մարմինները օբյեկտիվ նախաքննություն չիրականացնեն, մենք, որ դեմ ենք ցանկացած ոչ իրավաչափ գործողությունների, սեփական միջոցներով կդիմենք ամենածայրահեղ քայլերի»։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ