Ստեփանակերտում նոր աղետ է տեղի ունեցել։ Բենզինի ցիստեռնի պայթյունից առաջացած հրդեհից 100-ից ավելի զոհեր կան, բազմաթիվ վիրավորներ։
Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի բժիշկներից Մարատ Հարությունյանը կոչ է արել քաղաքում գտնվող բժիշկներին ու բուժաշխատողներին՝ շտապ հասնել օգնության։
«Խնդրում եմ բոլոր բժիշկներին և բուժքույրերին՝ գան մանկան և հանրապետական հիվանդանոցներ, աղաչում եմ եկեք»,- գրել է բժիշկը։
Հիշեցնենք, որ
Ստեփանակերտում պայթյուն է որոտացել։
Ըստ համացանցի արցախցի օգտատերերի, ցիստեռնով բենզինն է պայթել, հրդեհ է բռնկվել։ Տարածքում մարդիկ են եղել հավաքված։
Արցախի օգտատերերից մեկը գրել է․
«Արցախում էլի աղետ է տեղի ունեցել։
Ցիստերնով բենզին է պայթել, ասում են՝ ահագին տղամարդ է մահացել։
Հիվանդանոցից խնդրել են՝ ով մնացել է Ստեփանակերտում, գնան իրենց օգնելու
Անհնար է այդքան վիրավորների ու մահացածներին օգնեն այդքան քիչ մարդկանցով»։
Պայթյունի ու բռնկված հրդեհի հետևանքով զոհերը 100-ից ավելի են։