SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է հունվարի 12-ին Ձորաղբյուր գյուղի «Փարիզյան սուրճ» ՍՊԸ-ի մոտ տեղի ունեցած ավտովթարի մասնակից ավտոմեքենաների վարորդների և մահացածի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,պարզվել է, որ Kia Rio-ն վարել է Սյունիքի մարզի բնակիչ՝ 39-ամյա Արմեն Վեզիրյանը, Mercedes G500-ը վարել է Երևան բնակիչ՝ 43-ամյա Ալեքսան Ալեքսանյանը, Opel-ը վարել է Երևանի բնակիչ՝ 44-ամյա Անուշավան Գրիգորյանը։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ էլ օրեր անց գիտակցության չգալով՝ մահացել է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, հերքվել է դեպքի վայրում մի քանի անձանց հայտնած այն տեղեկությունները, թե իբրև վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, մինչդեռ ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռք են բերել տեսախցիկի արձանագրած կադրերը, որով որ հերքվում է Opel-ի վարորդի, ինչպես նաև Kia-ի վարորդի մեղավորությունը։
Տեսախցիկի արձանագրածով ակնհայտ երևում է, որ վթարի մեղավորը եղել է «յաշիկի» վարորդը, ով, ըստ նախնական տեղեկությունների, ոչ միայն գերազանցել է սահմանված արագությունը, այլև դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վթարային իրավիճակ ստեղծել Opel և Kia-ի վարորդների համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։