«Քիչ եմ արել, այսքան զոհերից հետո ո՞նց հանգիստ ապրեմ». Փաշինյանին անձրևանոցով հարվածած կինը չի փոշմանում

Իրադարձային mediaarm 2023-04-12 22:54:00 738
1aa2e339-81c0-4f95-84bd-34a88ba2d8d0_cD26_.jpeg

Այդ միջադեպից հետո էլ տեսանք, թե որն է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած երկիրը, զոհեր ու վիրավորներ ունեցանք երեկ։ Ու այս ամենից հետո էլ ասում եմ, որ արածս սխալ չէր, իհարկե, չեմ փոշմանում։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Մալիշկայում վարչապետի ուղղությամբ անձրևանոց նետած կինը՝ Նարինե Ասատրյանը։

«Երկրի ծանր վիճակը նոր չէ ու ինքն էլ՝ որպես վարչապետ, նոր չէ, որ պիտի տեղյակ լինի, թե ինչ է կատարվում ու այս իրավիճակում նա գալիս է Վայոց ձոր, գյուղերով շրջում, ճանապարհների հարց քննարկում, ասֆալտ ստուգում ու հանձնարարականներ տալիս։

Վարչապետ ես, առաջինը պիտի սահման գնայիր, դիրքերը տեսնեիր, աչքովդ համոզվեիր, որ մարդիկ իրենց վարած հողերը փորում են, խրամատ սարքում։ Իսկ այս ամենի ֆոնին գիտակից քաղաքացուց ի՞նչ պետք էր սպասել»,- ասաց նա։

Նարինե Ասատրյանը մանրամասնեց, որ իմացել է Փաշինյանի այցի մասին։

«Ես բակում եմ եղել՝ պարսպից այն կողմ, դե, պարիսպը շատ բարձր չէր, իրենք էլ լավ չէին երևում։ Ես անձրևանոցը չեմ նետել, հարվածել եմ ու միտումնավոր, որ հենց իրեն կպնի, չեմ տեսել, թե ինչ է եղել հետո, բայց, կարծես թե, չի կպել։ Էս բողոքն ինչ-որ անձնական շահ չի հետապնդել, ես տան սերտիֆիկատ կամ այլ նման բան չեմ պահանջել, որքան էլ տունս հանձնել են թշնամուն։ Իմ ցավի, իմ բորբոքման պատճառը երկրում տիրող իրավիճակն է, որ չգիտենք՝ այսպես ո՞ւր ենք գնում։ Ամեն օր նոր զոհի մասին ենք լսում, ամեն օր այն վախով ենք քնում, թե առավոտյան նոր տարածքներ զիջած չլինենք։ Այո, ինքը պետք է հեռանա ու իր տեղն այնպիսի մարդու զիջի, որը գոնե մի փոքր այս անդունդից մեզ կհանի»,- ասաց բերձորցի կինը։

Վերջինս պատմեց նաև, որ 2003 թվականից է ընտանիքով Բերձոր տեղափոխվել և իրենց տունը լքել են նախորդ տարի օգոստոսին, վերաբնակվել Մալիշկայում։

Կնոջ խոսքով՝ արածի համար չի զղջում, ստորագրությամբ ազատ է արձակվել, սակայն չի բացառում, որ գործն այլ ընթացք կունենա։

«Չի բացառվում, որ կազատազրկվեմ, բայց մեկ է՝ չեմ փոշմանում. արել եմ, լավ եմ արել, քիչ եմ արել։ Ամեն զոհի մասին, որ ես լսում եմ, ո՞նց հանգիստ իմ կյանքին անցնեմ։ Իմ երեխեքն են բոլորն էլ, ի՞նչ տարբերություն, մեծ լինի, փոքր լինի, իմ ազգն է»,- ասել է Նարինե Ասատրյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ