Թուրքիայում փլատակներում փրկված հայ նորածնի և նրա մոր կյանքը վտանգի տակ է:
Այս մասին «Sputnik Արմենիա»-ին Թուրքիայում հրատարակվող «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանը։
«Նրանք երկար ժամանակ գտնվել են տան փլատակների տակ, վիճակն այնքան էլ լավ չէ, արդեն բազմաթիվ դեպքեր են եղել, երբ փրկվածները հետագայում մահացել են հիվանդանոցներում»,-նշել է նա։
Նրա խոսքով՝ հայտնի են Թուրքիայի հայ համայնքի 10 զոհված ներկայացուցիչների մասին, նրանք արդեն հուղարկավորվել են։