22-ամյա Սպարտակ Ավետիսյանը հիվանդանոցում մահացավ

LifeStyle mediaarm 2024-07-23 13:39:00 2079
hyfhy_drc9U.jpg

ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանպարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ հուլիսի 22-ին, Երևանի Դավիթ Բեկի պողոտայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 2 մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը, ինչպես նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնում կլինիկական մահ տարած, ապա բժիշկների կողմից փրկված վիրավորի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ բախվել են Երևանի բնակիչներ 50-ամյա Արտաշես Չագլասյանի վարած «ԶԻԼ» մակնիշի, 44-ամյա Տիգրան Ասլանյանի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարները և Երևանի բնակիչ 47-ամյա Գագիկ Խաչատրյանի վարած «Nissan» մակնիշի, Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Արարատ Պետրոսյանի վարած «BMW» մակնիշի, 28-ամյա Ժիրայր Ազիզյանի, ում բնակության վայրը պարզվում է, վարած «Mercedes» մակնիշի, Երևանի բնակիչ 75-ամյա Ղազար Գրիգորյանի վարած «Opel» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Գարիկ Սարգսյանի վարած «Toyota» մակնիշի և անհայտ անձ կողմից վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Ա․ Չագլասյանը և «Volkswagen»-ի վարորդը տեղում մահացել են, իսկ «Volkswagen»-ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Սպարտակ Ավետիսյանը և Արմավիրի մարզի բնակիչ 48-ամյա Կարեն Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորներից մեկը կլինիկական մահ է տարել  և սկզբից արձանագրվել է նրա մահը, սակայն բժիշկներին հաջողվել է նրան փրկել և վիրավորները գտնվում են բժիշկների հսկողության տակ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 22-ին խոշոր, շղթայական և ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել էին «Toyota Land Cruiser», «Opel», «Mercedes», «BMW,», «Nissan», 2 «ԶԻԼ» մակնիշի և «Nissan» մակնիշի ավոտմեքնենաները:

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել էին, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և շտապօգնության բժիշկների հերթապահ խմբեր:

Մահացածներին ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներներ Միշա Խաչատրյանը, Վարդան Նիկոլյանը և մոտոպարեկներ Ռոբերտ Ղազարյանն ու Վարդան Միրզոյանը:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի և Արմեն Հովհաննիսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի և ավագ քննիչ Տիրայր Կարապետյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Ըստ տեղեկությունների՝ ավտոմեքենաներից մի քանիսը եղել էին կայանված:

Լուսանկարն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ