Րոպեներ առաջ Երևան քաղաքի 4-րդ համարի երթուղայինի ուղևորները երթուղայինից դուրս գալ չէին կարողանում:
Բանն այն է, որ երթուղայինի դուռն անսարք է, կողպվել էլ ու չէր բացվում:
Ուղևորները նշում են, որ պարբերաբար նույն համարի երթուղայինում նման իրավիճակ է ստեղծվում: Փակվում է դուռն ու ժամեր շարունակ չի բացվում:
Վարորդը փորձում էր բացել դուռը, սակայն մոտ 30 րոպե չէր կարողանում: