Հինգ նրբություն` սեքսում

Սեր և Սեքս mediaarm 2021-07-07 23:32:00 4095
timthumbhg4h3_hDE6Y.jpg

MediaArm.am Անկողնում մեկը քնքուշ է ու նուրբ, մյոաը կրքոտ, նույնիսկ կոպիտ, իսկ մեկ ուրիշը անկաշկանդ է ու անկանխատեսելի: Մարդկանց նախասիրությունները, ինչ խոսք, տարբեր են, սակայն կա մի բան, որը ձանձրալի է բոլորի համար: Դա միօրինակությունն է:

Միօրինակ սեքսը կարող է փչացնել ձեր ինտիմ կյանքը, մինչև անգամ զգացմունքներն ու հարաբերությունները: Մի' վախեցեք տարբեր լինելուց, փորձեք ցանկացած բան, ինչը հաճելի է ձեզ՝ երկուսիդ: Սակայն ինչ էլ փորձելու լինեք, հաշվի առեք հետնյալ նրբությունները.

Սեր

Սեքսով զբաղվեք սիրով: Զուգընկերոջ հանդեպ սիրո առկայությունը սեռական հարաբերությունների, թերես, կարեորագույն պայմանն է: Երբ մարդկանց «միաձուլում» է ոչ միայն ֆիզիկական ձգողությունը, այլև հոգեկան ջերմությունը, հարազատության զգացումն ու հոգատարությունը միմյանց նկատմամբ, սեքսը դադարում է պարտականություն լինելուց: Եվ բացի այն, որ սիրուց բխող սեքսն սւվելի սուր զգսւցողություններ է պարգեում, կարևոր է նաև հետեյալը. իրար սիրող մարդիկ միմյանց թերությունների նկատմամբ ավելի հանդուրժողական են:

Կիրք

Հագուրդ տվեք կրքերին: Կիրքը կա-րող է արթնանալ անսպասելի, երբ ու- զում ես թողնել ամեն ինչ ու նետվել նրա գիրկը: Ի՛նչ խոսք, հասարակական տրանսպորտում սեքսով չես զբաղվի, սակայն երբ անդիմադրելի ցանկությունն արթնացել է, ասենք, տանը, ի՞նչն է ձեզ խանգարում առանձնանալ: Մի կողմ թողեք այն կարծրատիպը, որ սեքսով պետք է զբաղվել միայն գիշերը, երբ երեխաները քնած են:
Հիշեք, սեքսով կարելի է զբաղվել օրվա ցանկացած ժամին: Ի դեպ, զարմանալի չէ, որ հաճախ խիստ գայթակղիչ է հենց անսովոր պայմաններում կայծակնային մերձեցումը: Ամոթ է: Բայց ոչ ոք չի էլ համոզում ձեզ, որ դա անեք մարդկանց ներկայությամբ:

Թեթևություն

Չարժի սեքսին միշտ վերաբերվել այնպես, կարծես շատ լուրջ գործ եք անում: Այն կարող է լինել և հիմար, և սրամիտ, և զվարճալի: Երբեմն սրամիտ արտահայտություններն ու կատակները լրացուցիչ համ ու հոտ են տալիս անկողնային հարաբերություններին: Իհարկե, շատ կարևոր է, որ ձեր հումորներն ընդունելի լինեն միմյանց համար: Պետք չէ շփոթվել, եթե ձեզնից մեկի ոտքը խճճվել է սավանի մեջ, կամ պարտադիր նյարդայնանալ, եթե ձեզ ընդհատել են ամենաանհարմար պահին: Փորձեք հումորով վերաբերվել դրան և նորից "գործի անցեք": Ի դեպ, հումորը հաճախ ցանկացած լուրջ խոսակցությունից լավ է օգնում հարթել ինտիմ հարաբերություններում ստաջացած խնդիրները:

Երևակայություն

Եթե անգամ դուք խիստ պահպանողական մարդ եք և գերադասում եք սեքսով զբաղվել արդեն փորձված եղանակներով, այնուամենայնիվ, անկողնում մի փոքր "ստեղծագործելը" բոլորովին չէր խանգարի: Հետևեք ձեր երևակայության ընթացքին, փորձեք կռահել ձեր սիրելիի ամենաթաքուն ցանկություններն ու իրականացրեք դրանք: Մի' խուսափեք դրանց մասին բարձրաձայն խոսելուց: Հայտնեք նրան, թե ինչ եք ուզում, միևնույն ժամանակ կատարեք նաև նրա ցանկությունները: Չէ՞ որ, ի վերջո, հենց ձեզնից է կախված, թե ինչպիսին կլինեն ձեր ինտիմ հարաբերությունները՝ բազմազա՞ն, նորովի, թե՞ միապաղաղ ու տխուր:
Նուրբ շոյանքներ, գգվանքներ, մեղմ համբույրներ... ցանկացած կնոջ համար այսպիսի նախաբանն արդեն խոստումնալից սեքս է ենթադրում: Ի դեպ, տղամարդկանց մեծ մասի համար նույնպես անկողնում ոչ պակաս կարևոր է կնոջ փաղաքշանքը: Թեպետ, որպես կանոն, նրանք չեն սիրում խոստովանել այդ մասին:
Հիշեք գեյշաներին. նրանք սեքսն իսկական արվեստի են վերածում: Դուք էլ սովորեք ձեր սիրելիին ձեր հոգու ջերմությունն ու քնքշանքը վտխանցելու արվեստը:

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ