ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանը Բայրաքթարներ է տեղակայել Նախիջևանում

Իրադարձային mediaarm 2021-06-24 11:45:00 141
206391748328676108729719615327519089360624n_sUb96.png

MediaArm.am Այսօր՝ հունիսի 23-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Նախիջևանի առանձին համազորային բանակի և Թուրքիայի Զինված ուժերի միջև հունիսի 21-23-ն անցկացվող մարտավարական վարժանքներից։ Կադրերում երևում է, որ Ադրբեջանը Bayraktar TB2 տեսակի անօդաչուներ է տեղակայել Նախիջևանի՝ վերջերս պաշտոնապես բացված աերոդրոմում։ Այս մասին գրում է Ռազմինֆո-ն:

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ վարժանքների ընթացքում Նախիջևանի Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը հանդիպել է Թուրքիայում Bayraktar TB2 ԱԹՍ-ների դասընթացներ անցած սպայական ու ենթասպայական անձնակազմի հետ։

«Ռազմինֆո»ն արդեն գրել է, որ դատելով բաց աղբյուրների և արբանյակային լուսանկարների վերլուծությունից, Նախիջևանի միջազգային օդանավակայանի հարևանությամբ տեղակայված աերոդրոմն արդեն իսկ շահագործվում էր ու ավարտուն վիճակում էր նախքան 2020թ․ պատերազմը։

Ընդհանուր առմամբ կառուցվել է ուղղաթիռների և ինքնաթիռների պահպանման համար 8 անգար, կայանատեղիներ, օժանդակ շինություններ, վերակառուցվել է մեկ թռիչքուղի, իսկ 2021թ․ մայիսի 10-ին աերոդրոմի բացման արարողությունը պայմանավորված էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցով։

Թեև չենք կարող պնդել, թե վարժանքների ընթացքում երևացող 4 միավոր Բայրաքթար ԱԹՍ-ները մշտական կտեղակայվեն Նախիջևանում, թե ոչ, բայց, այնուամենայնիվ նշենք, որ հաշվի առնելով Ադրբեջանում ավիաբազաների և ցատկահարթակների զարգացած ցանցն, ըստ անհրաժեշտության, օպերատիվ կերպով Ադրբեջանի բանակն այս ԱԹՍ-ները կարող է շահագործել նաև երկրի տարբեր մասերից։

Ավելի վաղ «Ադրբեջանում որտեղ են մշտական տեղակայման դրել Bayraktar TB2 ԱԹՍ-ները» հոդվածում նշել էինք, որ Բայրաքթարների՝ մեզ հայտնի մշտական տեղակայման վայրերից առաջինը Եվլախի օդանավակայանն է, որտեղ տեղակայված է նաև Ադրբեջանի ԶՈւ ԱԹՍ-ների կենտրոններից մեկը։ Պատերազմի ընթացքում այստեղ երևացել է Bayraktar TB2 ԱԹՍ, այս բազային ավելի մանրամասն անդրադարձել էինք «Չկրակված հրթիռներ №3. ինչ թիրախներ ուներ «Իսկանդերը»» հոդվածում։

Հաջորդ մշտական տեղակայման վայրը Շամխոր քաղաքից շուրջ 6կմ հյուսիս-արևմուտք ընկած Դալլարի ավիաբազան է, որին նույնպես անդրադարձել էինք «Թուրքիայի մասնակցությունը պատերազմին. Մաս Բ. ԱԹՍ-եր» հոդվածում։ Այս բազան Ադրբեջանին ժառանգություն էր մնացել դեռ խորհրդային տարիներից, սակայն հենց 2020թ. ընթացքում ու մասնավորապես ամռանը բազայում կատարվել են հիմնովին վերակառուցման աշխատանքներ: Ի տարբերություն Եվլախի՝ այստեղ Bayraktar TB2-ների մշտական տեղակայման համար կառուցվում են ոչ թե նոր անգարներ, այլ հատկացվում են դեռևս խորհրդային տարիներին կառուցված, սակայն հետագայում վերանորոգված ու պաշտպանված անգարներ։

No description available.

No description available.

No description available.

No description available.

 

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ