«Անհայրենիք մնալը շատ ցավալի ու վախենալու բան է»․ Զարուհի Բաբայանի եւ Դեւոյանների հարցազրույցը

Շոու Բիզնես mediaarm 2021-06-27 22:52:00 369
45cba2b8067ec21528ccca723ffe0ffd_NK8Yk.jpg

MediaArm.am Մեկ հարկի տակ ապրում են երեք սերունդ, բայց միշտ հաշտ են ու համերաշխ: Նրանք գտել են իրենց համերաշխության բանաձեւը՝ սերն է:

BRAVO.am-ի զրուցակիցներն ավագ եւ կրտսեր Սոֆի Դեւոյաններն ու Զարուհի Բաբայանն են:

- Երեք անհատ՝ մեկ ընտանիքում, չե՞ք խանգարում մեկդ մյուսին. սերունդների բախում չի՞ լինում:

Զարուհի - Հասարակության համար ենք երեք անհատներ (ծիծաղում է,- խմբ․), բայց մեր ընտանիքում շատ են անհատները: Իսկ մենք ոչ թե խանգարում ենք, այլ մեկս մյուսին լրացնում ենք, օգնում ենք: Ունենք ավանդույթ՝ եթե նոր գաղափարներ ու մտքեր են ծնվում, ապա նստում ենք կլոր սեղանի շուրջ ու քննարկում: Սոֆոչկան   մի քիչ այլ կերպ է մտածում, բայց մեր ընտանիքում հաջողվել է գտնել ոսկե միջինը:

Սոֆի - Ամեն դեպքում դու պետք է ընդունես այս նոր սերնդին ու նրանց նոր աշխարհը: Եթե չընդունես, չես կարող ապրել:

Զարուհի - Իրականում այս սերունդը շատ լավն է ու իրենցից շատ բան ունենք սովորելու:
- Վերջին շրջանում ձեր ընտանիքից հենց կրտսեր Սոֆի Դեվոյանի մասին են ավելի շատ խոսում, ձեզ կարծես թե «մոռացել են»:

Զարուհի - Իրականում միայն վերջին շրջանում չէ, որ Սոֆոչկայով են մեզ ճանաչում: Երբ հինգ տարեկանում սկսեց նկարահանվել «Որբեր» սերիալում, մեզ արդեն իրենով էին ճանաչում: Բոլորը մեզ դիմում էին Սոֆիի կերպարի անունով՝ Եվայի մամա, Եվայի տատիկ: Իսկ այդ ընթացքում ուր գնում էր, նվերներ էին տալիս: Ոմանք էլ հավատացել էին, որ մենք ֆինանսական լուրջ խնդիրներ ունենք, ու նրան փորձում էին կերակրել, նվերներ տալ: Այնպես որ, մենք արդեն վաղուց սովոր ենք:

Սոֆի - Ես միայն հպարտանում եմ:

Սոֆի կրտսեր - Իրականում պարտավորեցնող է:

- Վերջին շրջանում Սոֆին հարսի զգեստով մի քանի լուսանկար էր հրապարակել, ու լուրեր տարածվեցին, որ արդեն ամուսնանում է, եթե հաշվի առնենք այն, որ սիրտը զբաղված է:

Զարուհի - Ինձ անգամ շնորհավորում էին:

Սոֆի կրտսեր - Գրեթե բոլորը հարցնում էին՝ ամուսնացել եմ, թե՝ ոչ: Պարզապես  դա իմ աշխատանքի մի մասն է: Իսկ խոսակցություններին ու բամբասանքներին  շատ սառն եմ վերաբերվում:

Զարուհի - Իմ սերուդը լուրջ է վերաբերվում քննադատություններին: Ես հաճախ նեղվում եմ, ասում՝ «Սոֆ, տե՛ս՝ ինչեր են գրել», բայց իր վրա չի ազդում: Մենք ավելի ծանր ենք տանում, իսկ այս սերունդն այդ հարցում շատ սառնասիրտ է:

Սոֆի կրտսեր - Աշխարհը փոխվել է: Եթե կենտրոնանաս յուրաքանչյուրի  ասածի վրա, ապա կյանքում առաջ չես գնա: Հիմա շատ է բացասականը, բայց պետք է տեղի չտաս այդ ամենին:

Սոֆի -Ես չեմ հիշում եմ մի դեպք, որ ուրիշի կյանքով հետաքրքրվենք: Գուցե նրանից է, որ մենք շատ զբաղված  ենք:

Սոֆի կրտսեր - Ինձ շատ են հարցնում՝ արդյոք երկրից գնալու եմ, քանի որ այս պահին սիրելիս բացակայում է երկրից։ Բայց իմ աշխատանքը Հայաստանում է ու չեմ ուզում գնալ այլ վայրում ամեն ինչ սկսել զրոյից: Հիմա նոր ծրագիր եմ  պատրաստում առողջ ապրելակերպի մասին: Շատ փակագծեր չեմ ուզում բացել, բայց նման նախագիծ առաջին անգամ է Հայաստանում: Միայն կասեմ, որ պարի հետ կապ ունի:
- Պարուհու կյանքը հեշտ չէ. անդադար պայքար է: Տիկին Դեւոյանի ճանապարհի որոշակի մասն աչքիդ առաջ է եղել, գիտես դժվարությունների մասին: Պատրա՞ստ ես դիմակայել եւ ուրույն ձեռագիր ունենալ այս ոլորտում:

Սոֆի կրտսեր - Պատրաստ լինելուց բացի, ես արդեն անցել ու անցնում եմ: Խոսքն,  իհարկե, մեր թատրոնի մասին չէ, այլ՝ թատրոնից դուրս: Երբ առաջին անգամ բախվեցի այդ խնդրին, հասկացա՝ նման բաներ միշտ էլ լինելու են: Մեզ մոտ կարծրատիպ կա՝ եթե հայտնի մարդու աղջիկ ես, թոռնիկ ես, ուրեմն քեզ համար  ամեն ինչ անում են: Իրականում, եթե քո ոլորտում անում ես ամեն ինչ, քո ուժերը ներդնում ես՝ հաջողության հասնելու համար, հաստատ քեզ կնկատեն: Իհարկե, տատիկի անունը կրելն արդեն մեծ պատիվ է ու պատասխանատվություն, բայց ես փորձում եմ ամեն ինչ առավելապես լավ անել: Չկորցնելով տատիկի ձեռագիրը՝  ստեղծել նաեւ իմը: Սիրելիս էլ գիտի, որ պարն իմ կյանքի ռիթմն է, ու ես առանց պարի չեմ կարող ապրել:

Սոֆի -Պարապմունքի ժամանակ ես երբեք իրեն առանձնահատուկ չեմ վերաբերվել, հատուկ ոչինչ չեմ արել։ Ինքը նայել, սովորել է ու իր առավելությունը  նաեւ դա է եղել: Երբեք չէր ուշանում դասերից ու ինձ միշտ ասում էր, որ իրեն վերաբերվեմ այնպես, ինչպես բոլորին:

- Իսկ Զարուհին չի՞ խանդում, որ ոչ թե երգչուհի դարձար, այլ պարուհի:

Սոֆի կրտսեր - Չէ՜, բայց վերջերս ասում է՝ արի փորձենք: Հիմա ունեմ երգելու ցանկություն:

Սոֆի - Գիտեք, մեկ-մեկ այնպես լավ է երգում, որ ասում եմ՝ «Սոֆի՜, ունենալով այդպիսի մայր, ասա թող հետդ մի քիչ պարապի. մենակ տատիկին ես աշխատեցնում (ծիծաղում է,-հեղ.):  
- Բավական դժվար շրջանում ենք՝ համավարկ, պատերազմ... Ձեր ընտանիքի պարագայում նաեւ հարազատ մարդկանց կորուստ ունեցաք: Բայց բեմը չի հարցնում տրամադրություն ունե՞ս, թե՞ ոչ: Այդ վիճակից դուրս գալ ու բարձրանալ  բեմահարթակ դժվա՞ր չէր:

Սոֆի - Ես չեմ համակերպվել ու շատ ծանր եմ տարել: Այն, որ պիտի աշխատեմ, հստակ է, բայց կա մի բան, որը քոնն է ու քեզնից վերցրել են, դա թատրոնն է: Մոտ մեկ տարի թատրոնս չի աշխատել: Ստեղծագործական դադարի մեջ եմ: Իսկ թատրոնս ինձ համար օդ ու ջուր է:

Զարուհի - Իմ կյանքում նման դժվար էտապ չեմ հիշում: Պանդեմիայից հետո շատ ճնշված ենք. պատերազմ, որն ուղղակի ոչնչացրեց, մայրիկիս կորուստը, ամուսնուս հայրիկի կորուստը... Բայց ապրում ես: Իհարկե, պահի տակ սկսում ես ծիծաղել, բայց հաջորդ պահին մտածում ես՝ ինչպես ես ծիծաղում, ո՞նց ես  ապրում: Ու հասկացա, որ եթե չաշխատեմ, այդ ամեն ինչից դուրս չեմ գա: Այս ընթացքում ավելի շատ սկսեցի զբաղվել մանկավարժությամբ: Հասկացա, որ երեխաներն այս պահին ավելի շատ ուշադրության կարիք ունեն: Որքան էլ մենք մտածում ենք, որ երեխաները շատ բան չեն հասկանում, բայց նրանք ամենազգայունն են: Իհարկե, չի նշանակում, որ երգարվեստը թողել եմ ու զբաղվելու եմ միայն մանկավարժությամբ: Ընդհակառակը՝ հիմա լծված եմ մի գործի, որպեսզի իմ ամենաբաղձալի երազանքը կյանքի կոչեմ: Վերջապես պատրաստվում եմ ներկայացնել իմ ջազային ծրագիրը: Այս երազանքը տարիներ շարունակ իմ մեջ խմորվում էր, եփվում էր ու հիմա իսկապես արդեն ժամանակ է: Իսկ համավարակի օրերին, երբ տեղի ունեցավ Հանրայինի «Արտակարգ համերգ» ծրագիրը, այն կարծես դարձավ իմ այս ծրագրի սկզբնակետը: Փորձերն արդեն սկսված են, ու ես կկարողանում վերջապես իմ հոգու, մտքի ու սրտի երաժշտությունը ներկայացնել երկրպագուներիս եւ այն մարդկանց, որոնք սիրում են հին Զառային, ես կասեի՝ իսկական: Իհարկե, սա ամենեւին չի նշանակում, որ ինչ-որ արել եմ այս տարիներին, իսկական չէր, ուղղակի կան բաներ, որ ինձ համար ավելի հոգեհարազատ են: Թե ինչքան լսարան կունենամ, ինձ այդքան էլ չի հուզում: Թող լինի փոքր բանակ, բայց կան մարդիկ, որ սիրում են հենց այս երաժշտությունը: Ու ես այս շրջանը օգտագործում եմ ինքս ինձ վերակենդանացնելու ու իմ երազանքը կյանքի կոչելու համար: Այլապես որպես արվեստագետ մարում եմ, հանգչում եմ: Երբ մարդիկ տեսնում են, որ մեկը սկսեց աշխատել, մի նոր հաղթանակ գրանցել, սկսում են վերագտնել իրենց: Մի խոսքով՝ մեզ համար փրկության միակ ճանապարհը ստեղծագործելն է:

Սոֆի կրտսեր - Պատերազմից հետո ամեն ինչ փոխվել է: Վերջերս  մեր  փոքրիկների խմբով փառատոնի էինք մասնակցում: Երեկոյան խարույկի շուրջ նստած զրուցում էիք ու մեր զրույցը հասուն մարդկանց զրույցի էր նմանվել: Իսկ նրանք ընդամենը 13-14 տարեկան երեխաներ էին: Զարմացած ասացի՝ «Երեխեք, ո՞նց եք մեծացել», պատասխանեցին՝ պատերազմն է: Անկեղծ, չգիտեի՝ ինչ ասել: Ես էլ ստեղծագործական դադար ունեցա, բայց հասկացա, որ եթե հիմա ոչինչ չանեմ, հետո ինձ դա ավելի դժվար է տրվելու: Մեր աշխարհն այսօր կապված է  երեխաների հետ, նաեւ այն մարդկանց, ովքեր մեզ սիրում են ու հետեւում։ Ու եթե  տխուր եմ լինում, դա փոխանցվում է նաեւ իմ հետեւորդներին: Հետեւաբար, ես այնպիսի քայլեր պետք է անեմ, որ մոտիվացնեմ նաեւ մարդկանց:  

Զարուհի - Պատերազմի օրերին ուղղակի ապշած էի այս սերնդի կազմակերպվածությունից: 11-12 տարեկան երեխաներն օգնում էին, միախմբված աշխատում էին հայրենիքի ու զինվորի համար: Մենք ուղղակի իրավունք չունենք այս սերնդից դժգոհելու:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ