Անպտղություն ունեցող զույգերը կստանան անվճար բուժում. ովքեր կարող են օգտվել ծրագրից

Medicine mediaarm 2021-08-14 23:40:00 507
22609_lraas.jpg

MediaArm.am Անպտղություն ունեցող, հատուկ պահանջների բավարարող զույգերը սեպտեմբերի 9-ից կարող են ստանալ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ծրագրի մանրամասները ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական վարչության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:

«Անպտուղության բարձր՝ 14.8 տոկոս մակարդակ կա Հայաստանում, դրանցից 4.3 տոկոսն առաջնային է, 10.6 տոկոսը երկրորդային: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ասում է, որ եթե երկրում կա անպտղության 15 և ավելի տոկոս, ապա ճգնաժամային մակարդակ է, քանի որ դա ազդում է ծնելիության վրա: Ելնելով սրանից մենք շատ կարևորեցինք այս ծրագիրը, և ի ուրախություն մեզ պետությունն առաջին անգամ թույլատրեց ծրագիրն իրականացնել:

Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով անպտղության բուժման և հաղթահարման ծրագրի շրջանակներում իրականացվելու են բուժօգնության հետևյալ տեսակները անպտղության պատճառների հետազոտում և բուժում, մինչ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների իրականացումը, պարտադիր հետազոտությունների իրականացում, ամուսնու կամ դոնորական սերմով արհեստական սերմնավորումը առավելագույնը 6 փորձ, արտամարմնային բեղմնավորման 1 փորձ, և հավելյալ սաղմեր ստանալու դեպքում արգանդի խոռոչ երկրորդ և երրորդ տեղադրումները նույնպես կկատարվի անվճար: Եթե ամուսնական զույգն ուզում է երկրորդ փորձը, ապա պետությունը այդ ծախսը կարող է փոխհատուցել  50 տոկոսով»,-ներկայացրեց Ավագյանը:

Միևնույն ամուսնական զույգի բուժօգնության բոլոր տեսակներից կարող է օգտվել, եթե կա ցուցում:

Պետությունը չի փոխհատուցում փոխնակ մոր, դոնորական ձվաբջիջների և դոնորական սերմնաբջիջների ծախսերը, դրանք կատարում է շահառուն:
Ծրագրի շահառու դառնալու համար անձը պետք է պատկանի որոշակի խմբի՝ ամուսինը կամ կինը պետք է լինի զինծառայող կամ զինծառայողին հավասարեցված անձ, ռազմական գործողությունների ընթացքում կամ ծառայության ավարտից հետո դրա հետ կապված պատճառական կապով զոհված որդու ծնողներ, անապահովության համակարգում ներառված 30.01 և ավելի միավոր ունեցող ընտանիքներ, ամուսիններից մեկի մոտ հաշմանդամության առկայություն և սոցիալական հատուկ աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներում բնակվող զույգեր:

Ավագյանի խոսքով՝ ծրագրից կարող են օգտվել բացառապես երկու և ավելի տարվա անպտղություն ունեցող անզավակ զույգերը:
Միաժամանակ զույգերը պետք է բավարարեն նաև լրացուցիչ պահանջներիամուսինները կամ ամուսիններից մեկը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, և ամուսնությունը գրանցված լինի օրենսդրությամբ սահմանված կարգով: Կինը պետք է լինի 20-35 (ներառյալ) տարիքային խմբում (բացառություն է սահմանված միայն զինվորական ծառայության ընթացքում կամ ավարտից հետո դրա հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնողների դեպքում կնոջ տարիքը մինչև 42 տարեկան), ընդ որում 35 տարեկանում դիմելու և որպես շահառու հաշվառվելու դեպքում կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկան դառնալը:
Ավագյանը պատճառաբանեց, թե ինչու է դրվել տարիքային սահմանափակում: «Ընտրված է 20-35 տարեկանը, քանի որ 35-ից հետո խիստ ընկնում է պտղաբերության ինդեքսը: Պետությունը չի կարող ծախսեր անել իմանալով, որ արդյունքը փոքր է»,-նշեց նա:
Ծրագրի շահառու դառնալու համար անձը պետք է ընտրի վերարտադրողական տեխնոլոգիաներ տրամադրող Երևանում գործող 5 կազմակերպություններից որևէ մեկը Շենգավիթ, Աստղիկ ԲԿ-ներ, Ֆերթիլիթի կենտրոն, Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն (Մարգարյան ծծնդատուն) և Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձական գինեկոլոգիային հանրապետական ինստիտուտ(Հանրապետական ծննդատուն), դիմի այդ կազմակերպություններին, ներկայացնի պահանջվող փաստաթղթերը:
Այդ հինգ բուժհաստատություններում արդեն կազմավորված են հանձնաժողովներ, փաստաթղթերը պետք է ներկայացվեն հանձնաժողովին: Պետք է ներկայացվի դիմում, կնոջ և ամուսնու անձնագրերը, ամուսնության վկայականը, կարգավիճակը հաստատող փաստաթուղթ: Ավագյանը վստահեցրեց՝ դիմումը ստանալուց հետո լինելու է հերթագրում ընդհանուր էլեկտրոնային համակարգում, որ հերթն առաջ տալու հնարավորություն, սուբյեկտիվ գործոն չլինի: Այդ կենտրոններում աշխատող բժշկի ընտրությունը ևս ազատ է:
Ավագյանը հիշեցրեց՝ պետությունը կարող է փոխհատուցել միայն անպտղության վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիայի պրոցեսի համար:Պետությունը չի կարող փոխհատուցել դոնորական ձվաբջջի, փոխնակ մոր համար:
Ծրագիրն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 7-ից, սակայն քանի որ օրը շաբաթ է, ապա գործելու է երկուշաբթի օրվանից՝ սեպտեմբերի 9-ից:
Ծրագրի իրագործման համար հատկացվել է 210 մլն դրամ: Թե մեկ շահառուի վրա որքան կծախսվի, դեռ դժվար է ասել: «Մոտ 300 շահառու կարող են ներգրավվել: Եվ մենք հույս ունենք, որ հաջորդ տարի մեր բյուջեն պետք է ավելանա, և մենք շահառուների ցանկն ավելացնենք»,-ասաց Ավագյանը:
Գումարը պետք է բաշխվի բուհաստատութունների միջև` ըստ կատարողականի:
Վարչության պետի հավաստիացմամբ՝ կառավարությունը շատ կարևորում է առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարձրացումը: «Սա լուրջ պոտենցիալ է: Մենք պետք է օգնենք այն մարդկանց, ովքեր ցանկանում են երեխա ունենալ, սակայն չի ստացվում: Իհարկե իդեալական կլիներ, որ կարողանայինք օգնել անպտղություն ունեցող բոլոր զույգերին, սակայն կա ֆինանսական միջոցների սղություն»,-ասաց Ավագյանը:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ