Արտակարգ դեպք Հայաստանում. ավտոբուսը բախվել է ծառին, կան 30-ից ավելի վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈ

Իրադարձային mediaarm 2021-09-02 18:36:00 552
c73c6d6e22f3a491f6f099cee9258c99_dnAWB.jpg

MediaArm.am Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Սերժիկ Գրիգորյանը իր վարած FAV մակնիշի ավտոբուսով Բյուրավան-Մխչյան գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 32 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի և Երևանի տարբեր հիվանդանոցեր։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վիրավորներից մի քանիսին ավտոբուսից դուրս են բերել փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանտու հերթապահի գլխավորությամբ։  Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը սպասարկում է Գետազատ-Երևան երթուղին։ Դեպքի վայր են ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանը, հրամանատարի տեղակալներ Արամ Ադիբեկյանը, Հայկ Դավթյանը և նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Էդգար Սատյանը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին.

«Վթարից կարճ ժամանակ անց շատ արագ ժամանեցին փրկարարները, բժիշկների մի քանի խմբեր և վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում օգնություն էին ցուցաբերում։ Մի քանիսին քաղաքացիները սեփական ավտոմեքենաներով տեղափոխեցին, բայց հալալ էր փրկարարներին ու բժիշկներին, որ վայրկյանների ընթացքում հասան դեպքի վայր։ Ճանապարհային ոստիկաններին էլ էր հալալ. մի քանի վիրավորների ուղեկցեցին, որպեսզի շուտ հասնեն»։

*** Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ՃՈ ավագ հետաքննիչ Գ. Պողոսյանը պարզել է՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդ Ս. Գրիգորյանը, Գետազատ գյուղի բնակիչներ՝ 19-ամյա Մովսես Հարությունյանը, 19-ամյա Եսայի Ղարիբյանը, 19-ամյա Վահագն Հարությունյանը, Աբովյան գյուղի բնակիչ՝ 25-ամյա Վարսիկ Հովհաննիսյանը, Արևշատ գյուղի բնակիչներ՝ 63-ամյա Աննա Գոմցյանը, 17-ամյա Ժաննա Թալիշյանը, 61-ամյա Հովհաննես Սիմոնյանը, 40-ամյա Լուսիկ Թալիշյանը, Բյուրավան գյուղի բնակիչներ՝ 24-ամյա Հերմինե Խաչատրյանը, 18-ամյա Քնարիկ Պողոսյանը, Նշավան գյուղի բնակիչներ՝ 41-ամյա Ռոմիկ Սարդարյանը, 63-ամյա Վանիկ Առաքելյանը և Լյովա Բասեղյանը, ում տվյալները պարզվում են, «Արտաշատ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Դեղձուտ գյուղի բնակիչներ՝ 18-ամյա Լիանա Ներսիսյանը, 20-ամյա Նաիրա Մուրադյանը, 18-ամյա Ալվարդ Մելքոնյանը, Արևշատ գյուղի բնակիչներ՝ 35-ամյա Ռաֆայել Գևորգյանը, 57-ամյա Հայրապետ Գալստյանը, 31-ամյա Հայկուշ Մուրադյանը, 21-ամյա Ալբերտ Թևոսյանը, Գետազատ գյուղի բնակիչներ՝ 24-ամյա Հերմինե Հովսեփյանը, 28-ամյա Էմիլյա Քարամյանը, 20-ամյա Ասինկա Պողոսյանը, 20-ամյա  Անուշիկ Գյուրջյանը, Աբովյան գյուղի բնակիչներ՝ 29-ամյա  Արևիկ Ալեքսանյանը, 20-ամյա Գարսևան Մանչոյանը, 21-ամյա Պետրոս Պետրոսյանը և Նշավան գյուղի բնակիչ՝ 65-ամյա Պատվական Մնացականյանը, «Մասիս» բժշկական կենտրոն է տեղափոխվել Գետազատ գյուղի բնակիչ՝ 18-ամյա Նունե Փանոսյանը։  

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ