MediaArm.am Երեկ՝ հուլիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Երեկոյան ժամը 20։00-ի սահմաններում ուժեղ քամու և հորդառատ անձրևի հետևանքով Աքորի գյուղում հսկայական ծառը տապալվել և ընկել է նշված համայնքի բնակիչ Սլավիկ Գալստյանին պատկանող տան մոտակայքում կայանված ՎԱԶ 2106 և ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաների վրա՝ փակելով ճանապարհը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառի տապալման հետևանքով կտրվել են նշված հատվածով անցկացված էլեկտրալարերն ու գազախողովակը։
Բացի այդ, վնասվել է տան տանիքը։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Ժամանել են ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների աշխատակիցները։